National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.10.2005
Ազգային ժողովի քառօրյա նիստերն ավարտվեցին

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովը շարունակվեց քննարկել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:  Աժ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ հիմնավորեց նրանով, որ օրենքն ընդունելուց հետո բանկերում կառավարման մեխանիզմը զգալիորեն կկատարելագործվի, կամրագրվեն կորպորատիվ կառավարման հիմունքները` միաժամանակ տեղեկացնելով, որ հանձնաժողովն ունի առաջարկներ, որոնք կներկայացվեն մինչեւ երկրորդ ընթերցում:

«ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին» եւ դրան առընթեր 11 նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ բանախոսի` փաթեթը նպատակ ունի ՀՀ-ում ներդնել ֆինանսական համակարգի միավորված վերահսկողություն, որը կոչված է ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմանները եւ պաշտպանել ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը: Ֆինանսական համակարգի միավորված վերահսկողությունը պայմանավորված է ֆինանսական շուկայում առկա ռիսկերի կառավարման, դրանց նվազեցման, բանկային համակարգի  ունիվերսալության անհրաժեշտությամբ եւ բխում է միջազգայինփորձից: Նախագծով նախատեսվում է կարգավորել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական  ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների եւ այլ ֆինանսական միջնորդ կազմակերպությունների գործունեությունը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը  նկատեց, որ ֆինանսական համակարգը համապարփակ, լայն հասկացություն է, որը չի արտահայտված այս օրինագծո վ, ուստի անհամաձայնություն է ստեղծված օրենքի վերնագրի եւ բովանդակության միջեւ, ինչը պարոն Սարգսյանը բացատրեցֆինանսական շուկայի զարգացման համար միասնական վերահսկողության կարեւոր նշանակությամբ, բայց եւնկատեց, որ Ազգային ժողովի` վերնագիրը փոխելու առաջարկության դեպքում իրենք չեն առարկի:

Պարոն Բաղդասարյանի այն հարցին, թե ԿԲ-ն ինչպես կարող է վերահսկողություն իրականացնել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի գործունեության վրա, որը դեռեւս ստեղծված չէ, ԿԲ նախագահը նշեց, որ այդ հիմնադրամի ստեղծումը օրենսդրորեն կարգավորված է, եւ չի բացառվում, որ շուտով ստեղծվեն նման հիմնադրամներ, որոնց վերահսկելու անհրաժեշտություն կառաջանա, իսկ այն հարցերին, թե ինչպես կարելի է օրինագծում ամրագրելկետեր, ըստ որոնց`ԿԲ-ը մինչեւ 2007 թ. ստեղծում է ակտեր կամ ԿԲ-ի նախագահի եւ արժեթղթերի շուկայի նախագահի միջեւ ընդունել-հանձնելու վերաբերյալ անցումային դրույթներեն ամրագրվում, ԿԲ նախագահը ենթաօրենսդրական ակտեր ընդունելու ժամկետի ամրագրումը օրինագծում կարեւորեց պարտավորեցման առումով, իսկ անցումային դրույթների ամրագրումը պատճառաբանեց նրանով, որ արժեթղթերի շուկան անկախ սուբյեկտ է, եւ նրա հետ կապված խնդիրները չի կարող կարգավորել կառավարությունը. դա օրենքի իրավասության խնդիր է:

Պարզաբանման մեջ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ օրինագծումպետք է ձեւակերպել ոչ թե ֆինանսական համակարգին վերաբերող ակտեր, որ լայն հասկացություն է, այլ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր, իսկ ոչ պետական կազմակերպությունների իրավունքներն ու գործունեությունը ամբողջ աշխարհում կարգավորվում են հատուկ օրենքներով, ինչը պետք է արվի նաեւ մեր երկրում:

Ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցադրման` ԿԲ նախագահը փոխարժեքի տատանումները բացատրեց միջազգային շուկայում առկա տատանումներով, որոնք Հայաստան են հասնում տարբեր միջոցներով` պայմանավորված արտահանմամբ եւ ներմուծմամբ, մասնավոր տրանսֆերտների աճով ու տատանումներով, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններով: ԿԲ-ն չի կարող այդ տատանումները վերացնել, բայց կարող է մեղմել: Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ն հանդես է եկել նոր հայեցակարգով, ըստ որի` գների կայունությունից հետո երկրորդ կարեւոր խնդիր պետք է դառնա ֆինանսական կայունությունը:

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում մի քանի հարցադրումներ արեց. արդյոք վերահսկելով առեւտրային բանկերին` ԿԲ-ն չի՞ խոչընդոտի նրանց վարկային քաղաքականությանը, արդյոք ԿԲ-ին տրված լծակները չե՞ն խախտելու սեփականատիրոջ իրավունքները, եւ ժամանակը չէ՞, որ մտածենք բանկային համակարգին պետությանֆինանսական աջակցության մասին: Պարոն Հակոբյանը նշեց, որ օրինագիծը ընդունելի է, եւ պետք է մինչեւ երկրորդ ընթերցում համատեղ աշխատանքով բարելավել:

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նկատեց, որ ազգային բանակն ու ֆինանսական համակարգը այն երկու կարեւոր գործոններն են, որոնք ապահովում են ցանկացած երկրի կենսագործունեությունը: Ներկայացված օրինագիծը ֆինանսական համակարգի զարգացման նախադրյալներ է ապահովում, ինչ վերաբերում է դրամի փոխարժեքի տատանումներին, դրանք պայմանավորված են հիմնականում միջազգային շուկայում տեղի ունեցող երեւույթներով, իսկգնաճիպատասխանատվության խնդիրը պետք է կարգավորել օրենքով: Բանախոսը կոչ արեց զգոնության` այս ոլորտին մեր հակառակորդների նետած մարտահրավերները դիմագրավելու համար:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ֆինանսական շուկայի կարգավորման առումով նույնպես կարեւորեց օրինագիծը, իսկ դրամի կայունության պատճառները առաջարկեց փնտրել ոչ թե բանկային համակարգում, այլ հիմնականում ներմուծման, արտահանման ծավալների եւ տրանսֆերտների տատանման մեջ:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով օրինագիծը, նկատեց, որ Սահմանադրության բարեփոխումներից հետո ֆինանսական համակարգի միասնական վերահսկողության մասին օրենք ունենալու անհրաժեշտություն կառաջանա, որտեղ կներառվեն բոլոր ֆինանսական ինստիտուտները: Նա մտահոգություն հայտնեց գների աճի եւ փոխարժեքի տատանումների կապակցությամբ եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ համարեց ձեռնարկել վարչական ու օրենսդրական քայլեր` հիշեցնելով, որ միջազգային շուկայում բենզինի գնի աճը ստիպեց մի շարք երկրների` միջամտելու այդ գործընթացին` սպառողների շահերը պաշտպանելու համար: Պարոն Բաղդասարյանը դիմեց հիմնական զեկուցողին`եզրափակիչ ելույթում տեղեկություն հաղորդելու, թե երկարաժամկետ վարկերի տրամադրման առումով ինչ քայլեր են ձեռնարկվում, եւ ներկայացնելու արժեթղթերի շուկային վերաբերող միջազգային փորձը:

ԿԲնախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մեր երկիրը տնտեսական բարեփոխումների մի փուլում է, երբհասունացել է այս ոլորտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Ֆինանսական համակարգի միասնական վերահսկողությունը իրեն արդարացրել է աշխարհի շատ երկրներում, այս նախագիծը իրականացնելու համար տեխնիկական աջակցություն է սպասվում, համագործակցում են նաեւ հոլանդական բանկի հետ, իսկ հիպոտեկային վարկերի համար գերմանական բանկը ֆինանսական միջոցներ կտրամադրի. սպասվումէ, որ հիպոտեկային վարկի տոկոսադրույքը չի գերազանցի 10 տոկոսը:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Կրթության պետական տեսչության մասին» օրինագիծը եւ դրա հետ կապված «Կրթության մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում կատարված փոփոխությունները` նշելով, որ առաջին ընթերցումից հետո այն զգալիորեն բարելավվել է:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը տեսակետ չի հայտնել օրինագծի վերաբերյալ, քանի որայն չի ստացել քննարկման համար, եւ ներկայացրեց միայն իրտեսակետը: Տիկին Հակոբյանի գնահատմամբ` մասնագիտական կրթությունը չի կարելի տեսչավորել. այն լիցենզավորվում է, այնինչ օրենքը կոչվում է «Կրթության պետական տեսչության մասին». այն պետք է լինի «Հանրակրթության պետական տեսչության մասին» օրենք: Կարեւոր է պետական տեսչությունների կառուցվածքի խնդիրը. մնում է վիճահարույց`նախարարությանը կի՞ց պետք է լինի այդ կառույցը, թե՞ նաեւ մարզերում: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամների մեծ մասի կարծիքով կենտրոնացած կառույցը ավելի արդյունավետ կաշխատի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, եւ դպրոցը չի դառնա մարզային կառույցների եւ պետական տեսչությունների «կռվածաղիկ»:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը խնդրի ձգձգումը արհեստական համարեց, իսկ հարցին քաղաքական երանգ տալը` անթույլատրելի: Նրա գնահատմամբ`տեղական որոշ մարմինների եւ դպրոցի տնօրենների կամայականություններըպայմանավորված են օրենսդրական դաշտի անկատարությամբ, այնինչ այս օրենքը օգնելու է վերահսկելի դարձնելու համակարգը: Նույնը վերաբերում է նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» օրինագծին, որ մոտ մեկ տարի է` շրջանառության մեջ է, մինչդեռայդ ընթացքումմանկապարտեզների նորանոր շենքեր են վաճառվում: Պարոն Բաղդասարյանըանթույլատրելի համարեց փոխադարձ անձնական ու քաղաքական մեղադրանքներով հարցի հետաձգումը:

ԱԺ պատգամավորներ Մեխակ Մխիթարյանը եւ Հեղինե Բիշարյանը իրենց ելույթներում պաշտպանեցին կրթության պետական տեսչություններ ստեղծելու գաղափարը, իսկ Արարատ Մալխասյանն ու Արշակ Սադոյանը առաջարկեցին չշտապել, այլ առաջ գնալ հարցը հանգամանորեն քննարկելու եւ օրինագիծը լրամշակելու ճանապարհով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը տեղեկացրեց, որ 2004 թ.դեկտեմբերին ընդունված կառավարության որոշմամբ` թույլատրված է տարածքային կառույցների ստեղծումը, սակայն ինքը նպատակահարմար է գտել ոլորտի օրենսդրական կարգավորման ճանապարհը: Նա հույս հայտնեց, որ մինչեւ հաջորդ քառօրյա հանձնաժողովի հետ կաշխատեն եւ կբարելավեն օրենքի նախագիծը:

Քննարկվեց նաեւ «Օդագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «Եվրակոնտրոլ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Ազգային ժողովի նիստում ելույթ ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատը:

Ելույթից հետո` ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը եւ Հնդկաստանի կառավարության քարտուղար Վիջայ Կումարը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որտեղ նշվում է, որ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հանդիպման արդյունքում` երկու երկրների խորհրդարանները համաձայնեցին ընդլայնել եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը այցերի եւ տեղեկատվության փոխանակման, խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քննարկումների միջոցով:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստի աշխատանքը:


06.10.2005
Սկսվեց «Ռոուզ-Ռոթ» 61-րդ սեմինարը
Հոկտեմբերի 6-ին սկսվեց   ՆԱՏՕ-ի ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի կազմակերպած «Ռոուզ-Ռոթ» 61-րդ եռօրյա սեմինարը «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակո...


06.10.2005
Հնդկաստանի փոխնախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հետ:Քննարկումների առանցքում  հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am