National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.01.2024
Առաջարկվում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը
1 / 4

Գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնք, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, մեծամասամբ ժամանակավրեպ են: Գործադիրն առաջարկում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը: Փոխնախարարի խոսքով այդ կոչումները բացասաբար են անդրադառնում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջադեմ երկրների փորձը եւս ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ, եւ որոշակի մասնագետների խրախուսումը չափելի ու կոնկրետ ադյունքների վրա է հիմնված: Նրա գնահատմամբ առավել նպատակահարմար է անհատին խրախուսել եւ աշխատանքի գնահատական տալ այն հիմքով, որ մասնակցում է ոլորտային մրցանակաբաշխությունների, ներկայացնում աշխատանքի արդյունքը: «Դա է գնահատվում, ոչ թե իրեն տրվում է որոշակի տիտղոս, որը մինչեւ կյանքի վերջ կրում է»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ փաթեթը մշակվել է ոլորտային իրավասու բոլոր մարմինների մասնակցությամբ: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է ընթացքում եւս ոլորտային օրենսդրությունում որոշակի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա մասնագիտական աճն ապահովելով անհատական կարգով մարդկանց խրախուսելու ավելի ժամանակակից միջոցներ կիրառել:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Նշվել է, որ մնացել է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ միակն է, որը ոչ թե անհատին է տրվում, այլ՝ կոլեկտիվին:

«Ժողովրդականությունը եւ վաստակավոր լինելը հայեցողական է, գնահատողական, ինչը սուբյեկտիվ է, չի կարող անաչառ նախանշել, թե այս փուլում ով է ժողովրդական եւ ինչքանով է ժողովրդական»,- նշել է Արմենուհի Հարությունյանը եւ հավելել, որ դրանով պայմանավորված էլ Կառավարությունը կոչումներից հրաժարվելու քաղաքականություն է մշակել: Նշվել է, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ է, որը ժամանակավրեպ է:

Պատգամավոր Արփինե Դավոյանը հարակից զեկույցում կարեւորել է այն հանգամանքը, որ նախաձեռնությամբ շեշտը դրվել է թիմային, ոչ թե անհատական գործունեության վրա: Ըստ նրա՝ տաղանդավոր եւ հանրության սերը վայելող մարդիկ միշտ էլ գնահատվելու են՝ անկախ կոչումներից: Նա առաջարկել է կողմ քվեարկել եւ շարունակել օրենքի լավարկման գործընթացը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագիծն այս տեսքով մերժելի է: Նա կարծիք է հայտնել, որ հասարակությունը չի գնահատում տաղանդներին կոչումների համար, բայց հասարակությունը նաեւ հետեւում է, թե պետությունը որ տեսակին է խրախուսում եւ ինչի համար: Անհատական գործունեության մասին խոսելով՝ պատգամավորը հավելել է. «Մհեր Մկրտչյանի անհատական տաղանդն ի՞նչ կոլեկտիվ արգասիքի արդյունք պետք է լիներ: Անհատական է այդ մարդու տաղանդը»: Նրա համոզմամբ կոլեկտիվ արդյունքի մասին կարելի է խոսել համույթների պարագայում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատգամավորների մտահոգություններին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ եղել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի, նախարարությունների, Կառավարության եւ Հանրապետության նախագահի աշխատակազմերի հետ: Նրա գնահատմամբ այս լուծմամբ կոլեկտիվները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան կոչումներ եւ դրան զուգահեռ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվիզմից եւ ոչ առողջ մթնոլորտից, որոնք ձեւավորվում են այս կամ այն համույթում՝ կապված այս կամ այն ստեղծագործողին կոչում տալու կամ չտալու հետ: Հակադարձելով որոշ տեսակետների՝ հանձնաժողովի նախագահը նշել է. «Գալյա Նովենցը ստեղծագործական աշխատանքն իրականացրել է Սովետական Միության տարիներին, սակայն վաստակավոր արտիստի կոչում ստացել է 2003 թվականին, իսկ ժողովրդական արտիստի կոչում՝ 2007 թվականին: Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում ինչո՞ւ վերջինիս վաստակը չի գնահատվել: Սուբյեկտիվիզմն այստեղ զգալի է»: Նա հավելել է, որ կոչումների շնորհումը խորհրդային համակարգի հայեցակարգի զարգացումն է ու շարունակությունը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ պետք է ազգային համակարգ ձեւավորել, որն ընդունելի կլինի բոլորի համար:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը կարծիք է հայտնել, որ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունն ու հանրային ընկալումը չեն կարող ստուգվել, չափվել, առավել եւս վավերացվել կամ մերժվել պետության կամ իրավասու որեւէ պետական մարմնի կողմից:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


11.01.2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ
Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հա...

11.01.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հարկային օրենսգրքում եւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Կարգավորումները ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Հարկա...

11.01.2024
Առաջարկվում է երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա պահանջով
Առաջարկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տար...

11.01.2024
Զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայինները քրեական պատասխանատվության կենթարկվեն
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը` զինվորական ծառայության պարտականությունը կատարելու ընթացքում: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցե...

11.01.2024
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերող նախաձեռնությունը
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քր...

11.01.2024
Նախատեսվում է ՊԵԿ-ում ներդնել վարձատրության նոր համակարգ` հիմնված կատարողականի գնահատականի վրա
Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է արդար աշխատավարձի բաշխման սկզբունքը, մենք  փորձ  ենք անում ներդնել նոր համակարգ, որտեղ  վարձատրությունը հիմնված է լինելու  կատարողականի գնահատականի  վրա: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը`...

11.01.2024
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
Հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է եւ համարվում է պետության կարեւորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իր...

11.01.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռ...

11.01.2024
Նոր կարգավորում է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է ԱՊՊԱ պայմանագիրն իրավասու մարմին ներկայացնելու պարտավորությունից:ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարց...

11.01.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

11.01.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.01.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am