National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.01.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Հարկային օրենսգրքում եւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Կարգավորումները ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու, իսկ սնանկ ճանաչված պարտապանը՝ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն: Կկանոնակարգվեն մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված (կամ դրանց վերաբերյալ հանձնարարագիր հրապարակված) ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների եւ դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը:

Արթուր Մանուկյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է հետաձգել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը (2025 թվականի հունվար): Ըստ նրա՝ կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ: Նշվել է, որ կարգավորվել են էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառությունը եւ դատական ծախսերի հաշվառման հետ կապված հարցերը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը մանրամասնել է, որ փոփոխությունները հարկային վարչարարության հեշտացմանն են միտված:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման անհրաժեշտությամբ եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացմամբ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով օրենքի նախագծով երկու տարի անընդմեջ համապատասխան ստուգարքը «չստուգված» գնահատվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է ազատվել աշխատանքից: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ եւ փոփոխություններ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի՝ նախաձեռնությունն ուղղված է բարելավելու սնանկության գործընթացը:

Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը լրամշակվել է՝ հաշվի առնելով նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության դիտարկումները: Փոփոխությունների արդյունքում ԲՏԱ նախարարությունը հանվել է տեղեկատվություն տրամադրող նախարարությունների ցանկից: Հստակեցվել են էլեկտրոնային վարույթի ընթացքում էլեկտրոնային աճուրդների հետ կապված կարգավորումները:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ նախաձեռնությունն ամբողջությամբ վերաբերում է սնանկության վարույթի ընթացակարգին՝ սկսած հարուցումից մինչեւ վարույթի ավարտը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է երկու փոփոխություն:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ ներկայացրել է բանավոր առաջարկներ: «Առաջարկի ընդունման արդյունքում կփոխվի փողերի լվացման գործերով դատարանների առարկայական ընդդատությունը»,- ընդգծել է զեկուցողը: Ըստ պատգամավորի՝ ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն ապահովելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի մասնագիտացվածությունը եւ գործերի ողջամիտ ժամկետներում քննությունը, ինչի արդյունքում կբարելավվի փողերի լվացման դեմ պայքարը: Կառավարության ներկայացուցիչն ընդունելի է համարել պատգամավորի առաջարկները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նշվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվեն գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք կապված են վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաեւ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի եւ նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցերին:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դատական օրենսգրքում եւ «Պետական գույքի կառավարման մասին» ու դրանց կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթների քննարկումները:


11.01.2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ
Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հա...

11.01.2024
Առաջարկվում է երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա պահանջով
Առաջարկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տար...

11.01.2024
Զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայինները քրեական պատասխանատվության կենթարկվեն
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը` զինվորական ծառայության պարտականությունը կատարելու ընթացքում: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցե...

11.01.2024
Առաջարկվում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը
Գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնք, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, մեծամասամբ ժամանակավրեպ են: Գործադիրն առաջարկում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը: Փոխնախարարի խոսքով այդ կոչումները բացասաբար են անդրադառնում առանձին մ...

11.01.2024
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերող նախաձեռնությունը
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քր...

11.01.2024
Նախատեսվում է ՊԵԿ-ում ներդնել վարձատրության նոր համակարգ` հիմնված կատարողականի գնահատականի վրա
Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է արդար աշխատավարձի բաշխման սկզբունքը, մենք  փորձ  ենք անում ներդնել նոր համակարգ, որտեղ  վարձատրությունը հիմնված է լինելու  կատարողականի գնահատականի  վրա: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը`...

11.01.2024
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
Հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է եւ համարվում է պետության կարեւորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իր...

11.01.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռ...

11.01.2024
Նոր կարգավորում է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է ԱՊՊԱ պայմանագիրն իրավասու մարմին ներկայացնելու պարտավորությունից:ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարց...

11.01.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

11.01.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.01.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am