National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.10.2008
Հայ-շվեյցարական համատեղ ասուլիս Ազգային ժողովում

Հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի ու Դոմինիկ դը Բյումանի եւ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանի համատեղ մամլո ասուլիսը:

Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի  ղեկավար  Արա Բաբլոյանը կարեւորեց  Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցը Հայաստան: Շվեյցարական խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամության խումբ ստեղծվել է 2004 թ.-ին: Պարոն Բաբլոյանը տեղեկացրեց, որ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Արա Բաբլոյանը կարեւորեց նաեւ Երեւանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղի ունեցած  հանդիպումը: Պատգամավորական բարեկամության խմբի  ղեկավարը իրազեկեց, որ Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն  այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ  հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` հիշեցնելով, որ 2003 թ.-ին  Դաշնային ժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը, նմանություններ մատնանշելով Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ, փաստեց, որ Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի զարգացմանը: Համանախագահը կարեւորեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ համագործակցությունը տնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում եւ մարդասիրական ծրագրերի իրականացման հարցում: Կարեւորվեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը. հանդիպումների ընթացքում խոսվել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատ ստեղծելու հնարավորության մասին: Նա արձանագրեց, որ առողջապահության բնագավառում Հայաստանում բարձրակարգ հաստատություններ են ստեղծվել, ինչպիսիք են` «Արաբկիր» եւ «Արբես» բժշկական կենտրոնները:  
 
Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը դիվանագիտական հարաբերությունների խորացման տեսակետից կարեւորեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնումը: Պարոն Լոյենբերգերը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների տեսակետը հստակ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Նա հուսով է, որ ԼՂ հարցը կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում եւ կլինեն նախաձեռնություններ, որոնք թույլ կտան ապահովել տարածաշրջանի կայունությունը` ԼՂՀ ժողովրդին թույլ տալով պաշտպանել իրենց իրավունքները անվտանգության պայմաններում: Համանախագահը հուսով է, որ Հայաստանը կկատարի ԵԽԽՎ պահանջները: Խոսելով Հայաստանում շվեցարացի գործարարների ներդրումներից` նշվեց, որ Շվեյցարիայի գործարարներին հետաքրքրում են զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտները:

Հյուրերը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


10.10.2008
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի շնորհավորական ուղերձը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության առիթով: Պարոն Ակուայեն իր եւ Ազգային ժողովի անունից մաղթել է հաջողություններ գործառույթների իրականացման ասպարեզում` նշելով. «Ուրախ եմ հետագայում եւս Ձեզ հետ...

10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեւանի օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի օրվա կապակցությամբ.«ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ2790 տարի առաջ հիմնադրված մեր քաղաքամայրը աշխարհի եզակի քաղաքներից է, որ հազարամյակների միջով անցնելով` պահպանել է իր պատմությունն ու գոյությունը: 12 մայրաքաղաքներ ունեցած մեր պետության համար Եր...

10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ.«Շատ քիչ ազգերի պետական տոնացույցում կա Թարգմանչաց տոն, որը հավաստում է, թե հայ ժողովուրդը ինչ մեծ նշանակություն ու կարեւորություն է տալիս գրականությանն ու թարգմանությանը: Դեռ հինգերորդ դարում հայոց գրերի գյուտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am