Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության առիթով: Պարոն Ակուայեն իր եւ Ազգային ժողովի անունից մաղթել է հաջողություններ գործառույթների իրականացման ասպարեզում` նշելով. «Ուրախ եմ հետագայում եւս Ձեզ հետ միասին շարունակել գործել մեր երկու Ազգային ժողովներին եւ մեր երկու ժողովուրդներին միավորող բարեկամության եւ համագործակցության կապերի սերտացման ուղղությամբ»: