National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ.

«Շատ քիչ ազգերի պետական տոնացույցում կա Թարգմանչաց տոն, որը հավաստում է, թե հայ ժողովուրդը ինչ մեծ նշանակություն ու կարեւորություն է տալիս գրականությանն ու թարգմանությանը: Դեռ հինգերորդ դարում հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթեւի հիմնած դպրոցներում հայոց այբուբենն առաջինն ուսանածները թարգմանեցին Աստվածաշունչը, այնուհետեւ` ժամանակի նշանավոր գրքերը:

Դարավոր ավանդույթները շարունակվում են նաեւ այսօր` հայ ընթերցողներին հնարավորություն տալով մայրենիիով հաղորդակցվել համաշխարհային գրականության ու գիտության նշանավոր երկերին: Արժանին մատուցելով անցյալի ու ներկայի թարգմանիչներին` այսօր ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ուղղել նրանց` բոլորիս համար ստեղծած այդ հրաշալի հնարավորության համար: Վստահ եմ, որ այսուհետ էլ թարգմանչական գործը լինելու է այն ոսկե կամուրջը, որ մեծ աշխարհը բերելու է Հայաստան եւ Հայաստանը ներկայացնելու է մեծ աշխարհին, որովհետեւ ինչպես դեռ պատմահայր Խորենացին էր ասում` թեպետ մենք փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ արժանի գործեր են կատարվում»:


10.10.2008
Հայ-շվեյցարական համատեղ ասուլիս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի ու Դոմինիկ դը Բյումանի եւ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանի համատեղ մամլո ասուլ...

10.10.2008
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի շնորհավորական ուղերձը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության առիթով: Պարոն Ակուայեն իր եւ Ազգային ժողովի անունից մաղթել է հաջողություններ գործառույթների իրականացման ասպարեզում` նշելով. «Ուրախ եմ հետագայում եւս Ձեզ հետ...

10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեւանի օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի օրվա կապակցությամբ.«ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ2790 տարի առաջ հիմնադրված մեր քաղաքամայրը աշխարհի եզակի քաղաքներից է, որ հազարամյակների միջով անցնելով` պահպանել է իր պատմությունն ու գոյությունը: 12 մայրաքաղաքներ ունեցած մեր պետության համար Եր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am