National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.06.2004
Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները

Հունիսի 3-ին Աժ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քնն արկվեց «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման, ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով: Նիստը նախագահում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արմեն Ռուստամյանը եւ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների եւ  էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2003 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարքը կազմել է 1.097 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 39.3 տոկոսը: Պարտքի շուրջ 875.7 մլն ԱՄՆ դոլարը հանդիսանում է ՀՀ կառավարության անմիջական վարկային պարտավորությունները, 214.6 մլն ԱՄՆ դոլար կազմում են ԿԲ վարկային պարտավորությունները եւ 7.3 մլն ԱՄՆ դոլար` կառավարության կողմից տրամադրված երաշխիքները: 2003 թ. արտաքին պարտքի սպասարկումը կազմել է շուրջ 140.8.1 մլն ԱՄՆ դոլար, որից 112.9 մլն ԱՄՆ դոլարը կառավարության եւ շուրջ 27.9 մլն ԱՄՆ դոլար ԿԲ պարտավորությունների գծով: 2003 թ. վերջի դրությամբ արտաքին պարտքի զուտ ներկա արժեքը /ԶՆԱ/ կազմել է 728.4 մլն ԱՄՆ դոլար: ԶՆԱ/ ՀՆԱ-ի ի հարաբերակցությունը նկատմամբ կազմել է 26 տոկոս, , 2002թ. 28.4 տոկոս տոկոսի դիմաց:

ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները ներկայացրեց ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը: Փոխնախարարի խոսքով ԱԳՆ ապարատի պահպանման ծախսերը կազմել են մոտ 391.5 մլն դրամ` ապահովելով ծրագրային ցուցանիշի 97.4 տոկոսը, դիվանագիտական ներկայացուցչություններինը` 3.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100 տոկոսը, իսկ միջազգային կազմակերպությունների անդամավճարները 988 մլն դրամ` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100 տոկոսը:


03.06.2004
ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Երեւանում
Հունիսի 4-6-ը Երեւանում կլինի ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:Հունիսի 4-ին պարոն Լենմարկերը զեկուցումով հանդես կգա ԵԱՀԿ-ի կազմակերպած սեմինարում, ապա կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Խորհրդարանում պարոն Լենմարկեր...

03.06.2004
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Հունիսի 3-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Մինչեւ օրակարգին անդրադառնալը հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մարզական հաջողություն մաղթելով՝ հուշանվերներ հանձնեց խորհրդարանում միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ շախմա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am