Հունիսի 4-6-ը Երեւանում կլինի ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:
Հունիսի 4-ին պարոն Լենմարկերը զեկուցումով հանդես կգա ԵԱՀԿ-ի կազմակերպած սեմինարում, ապա կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Խորհրդարանում պարոն Լենմարկերին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:
Հունիսի 5-ին Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը կլինի ԼՂՀ-ում:
Հունիսի 7-ին պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի: