National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
03.02.2022
Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել
1 / 5

ԱԺ պաշտպանության եւ անվտագ•ության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
 
Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանի խոսքով՝   առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: «Տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո՝ միայն  2021 թվականին,  170 հազարից ավելի որոշում է կայացվել,  5000-ին հասնող  վարորդական իրավունքի կասեցում է իրականացվել», -ասել է նա՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների,  տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որեւէ կերպ չի փոխել ճանապարհատրանսպորտային պատահարների  պատկերը, չեն նվազել ՃՏՊ-ներով պայմանավորված մահվան դեպքերը: Հետեւաբար՝ նույն արարքի համար նախատեսված պատժի  համակարգը պետք է վերացվի:

Առաջարկին հանձնաժողովի անդամներից շատերը դեմ էին՝ համարելով, որ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ բալային համակարգը պատասխանատվության լուրջ զսպաշապիկ է վարորդների համար, հետեւաբար այն պետք է մնա:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ բալային համակարգ կիրառվում է  21 երկրներում, եւ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես կարծում է նախաձեռնության հեղինակը:

Ըստ նրա՝ այս համակարգի դեմ բողոքում են այն վարորդները, որոնք 100 հազարներով տուգանք վճարելու խնդիր չունեն: Խնդիրն այն է, որ  վտանգի տակ է դրվում նրանց վարորդական իրավունքը: «Այս օրենքի թիրախում հայտնվում են այն մարդիկ, որոնք պարբերաբար իրավախախտումներ են կատարում»,- ընդգծել է պատգամավորը:

ՃՏՊ-ների հետեւանքով մահվան դեպքերի չնվազելն էլ  կապված է նաեւ հետիոտների հետ, քանի որ նրանցից շատերը փողոցը հատում են անթույլատրելի տեղերում:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը  նշել է, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ, եւ տուգանքի հետ համակցվելով՝ կարող է դառնալ լրացուցիչ: 

Նա իր հերթին ներկայացրել է վիճակագրական որոշ տվյալներ, ըստ որոնց բալային համակարգը  դրական ազդեցություն ունի ՃՏՊ-ների նվազեցման հարցում:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:


03.02.2022
Առաջարկվում է հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության անցկացման գրավոր ընթացակարգ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատ...

03.02.2022
Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարի...

03.02.2022
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախ...

03.02.2022
Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը
Փետրվարի 3-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին...

03.02.2022
Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է...

03.02.2022
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ  ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատո...

03.02.2022
Երթուղային թերթիկը հնարավորություն կտա ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարած...

03.02.2022
Ներկայացվել են 2020-ի ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների արդյունքները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի նիստում քննարկել եւ հաստատել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրաց...

03.02.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

03.02.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am