National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 14-15-ին հրավիրած նիստերում քննարկել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը եւ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը մանրամասնել են օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումները: Այսպիսով՝ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի մոտ 2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանրապետական իրավասու գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Բարձրացվում է պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Նախատեսվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացում՝ ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ: Ներմուծվել է նաեւ վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով: 2014թ. դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ 6-ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարը՝ ազատվելով ավելացված տուգանքներից: Կառավարությունն առաջարկում է համաներման ժամկետն այս պահին երկարաձգել եւս 6 ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայն մայր գումարը: Կառավարության առաջարկն ուժի մեջ է  մտնելու 2016 թ. հունվարի 11-ին:

Հանձնաժողովի անդամները հարց ու պատասխանի ձեւաչափում բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում արդիական համարվող մի շարք խնդիրների, մասնավորապես արագաչափի առկայության վերաբերյալ ցուցանակներ տեղադրելու անհրաժեշտությանը, խախտումների վերաբերյալ վարորդներին նախազգուշացնելու մեխանիզմներին եւ ընթացակարգերին, մեքենաների ապակիների լուսաթափանցելիությանը եւ թաղանթապատմանը, առաջարկվող մեղմացումների նպատակին եւ այլ երկրներում այս ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրությանը, որոշ արարքների դեպքում քրեական պատասխանատվության սահմանման նպատակահարմարությանը եւ այլ հարցերի:

Հանձնաժողովի անդամները, ողջունելով ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ մի շարք խնդիրներին օրենսդրական լուծում տալու կառավարության առաջարկը, կարեւորել են առաջինից երկրորդ ընթերցում իրենց ներկայացրած առաջարկների ներառմամբ օրենսդրական փաթեթի լրամշակումը:

Երկօրյա քննարկումների արդյունքում հանձնաժողովն օրենսդրական փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:


15.12.2015
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քննարկելով քաղաքացիների իրավունքներին վերաբերող նախագծեր
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատ...

15.12.2015
Հայտարարություն
Համաշխարհային սկաուտական շարժումը (ՀՍՇ) երիտասարդական ամենամեծաթիվ ապառազմական եւ ապաքաղաքական կազմակերպությունն է, որը միավորում է 40 միլիոնից ավելի պատանիների եւ երիտասարդների` աշխարհի շուրջ 160 երկրներում: Շարժման նպատակն է կառուցել ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ ինքնահաստատված են եւ կառուցողական...

15.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Նո Փյոկին: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am