National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.10.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով:

Լսումներին մասնակցել են պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանում ծրագրային բյուջետավորման (ԾԲ) ներդրման աշխատանքներն իրականացվել են վերջին 10 տարիների ընթացքում: Այն բյուջետավորման նոր մեթոդ է, որը թույլ է տալիս պետական բյուջեի գումարներն օգտագործել ավելի խնայողաբար ու նպատակային: Ծրագրի ներդրումը նպատակ ունի բարձրացնել բյուջետային գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաեւ բարելավել բյուջեի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: «Եթե այսօրվա մեր բյուջետավորման մեթոդն ասում է «որքան», ապա ապագայում այն պետք է ասի «ինչ նպատակի համար»: Այս ծրագիրը եւս 3 տարի շարունակելու դեպքում կկարողանանք ապացուցել, որ տնտեսվարողներից հավաքագրած գումարները ծախսվում են արդյունավետ»,-նշել է Գագիկ Մինասյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի վերաբերյալ լսումների մասնակիցներին, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում ԾԲ ներդրումը լուրջ քայլ է լինելու հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության, հաշվետվողականության եւ թափանցիկության բարելավման համար: Այն խորհրդարանի եւ հասարակության համար առավել արդյունավետ կդարձնի պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության իրականացումը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ ԾԲ ներդրման նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ կառավարության եւ հատկապես ֆինանսների նախարարության իրականացրած հսկայածավալ, հետեւողական, կազմակերպական-մեթոդական գործունեության շնորհիվ Հայաստանն այսօր համարվում է հետխորհրդային տարածքում ծրագրային բյուջետավորման ներդրման առաջամարտիկը: Ըստ զեկույցի` ԾԲ ներդրմանն աջակցելու ուղղությամբ խորհրդարանի իրականացրած գործնական քայլերը գտնվում են ԱԺ նախագահի հետեւողական ուշադրության ներքո: Այն իրականացվում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համակարգմամբ, իսկ միջազգային գործընկերները` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն իրենց օժանդակությունն են ցուցաբերում տարվող աշխատանքներին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն իր ելույթում ներկայացրել է ԾԲ ներդրման բնագավառում իրականացված աշխատանքները, ԾԲ ձեւաչափով բյուջետային տեղեկատվության վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ծրագրի ամբողջական ներդրման ռազմավարությունը, դրանից բխող անելիքները, ծրագրի առավելություններն ու սահմանափակումները: Պարոն Սաֆարյանի խոսքով` 2018 թվականին ծրագրային բյուջետավորմանը լիարժեք անցնելու համար անհրաժեշտ են նախադրյալներ: Այդ համատեքստում շարունակաբար բարելավվել է ԾԲ ձեւաչափով ներկայացվող բյուջետային տեղեկատվությունը, ինչին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներն ու ճյուղային մարմինները: Խոսելով ԾԲ ներդրման բնագավառում անելիքների մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ ամբողջական ներդրման համար անհրաժեշտ է իրավական հիմքերի ապահովում, մանրամասն գործողությունների ծրագրի հաստատում, մեթոդաբանական հիմքերի ապահովում, բյուջետային փաստաթղթերում ԾԲ տեղեկատվական որակի բարելավում եւ այլն: «Ծրագրային բյուջետավորման ներդրումը հնարավորություն կտա ավելացնելու բյուջեի արդյունավետությունը, կբարելավի ծախսերի պլանավորման եւ գերակայությունների սահմանման գործընթացը, կավելացնի թափանցիկությունն ու կբարելավի կառավարումը»,-իր ելույթում նշել է պարոն Սաֆարյանը: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ ԾԲ սահմանափակումներին: Նա նշել է, որ ծրագրի ներդրումը շատ աշխատատար ու ժամանակատար է, իսկ կիրառումն ավելի բարդ է բյուջետային գործընթացի բոլոր փուլերում` հատկապես ոչ ֆինանսական կատարողական ցուցանիշների կիրառման առումով: «Ծրագրի ներդրումը պահանջում է պետական մարմինների կարողությունների զգալի ավելացում եւ ավելի թանկարժեք տեղեկատվական համակարգ: Այն թուլացնում է նաեւ տնտեսագիտական դասակարգումը»,-ասել է Պավել Սաֆարյանը:

Ելույթով հանդես է եկել նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա ԾԲ ներդրման վերջին փուլում կարեւորել է խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը: «Մենք մեր առաջ խնդիր էինք դրել խորհրդարանում ձեւավորել մի խումբ, որն իրազեկված կլիներ ծրագրային բյուջետավորման առանձնահատկություններին, ոլորտային ռազմավարությանը եւ այն նպատակներին, որոնք դրված են ծրագրային բյուջետավորման հիմքում: Անհրաժեշտություն ունեինք նաեւ այդ խմբի միջոցով հավասարը հավասարի հետ բանավիճելու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Երկրորդ կարեւորագույն խնդիրը կատարողական հիմնական ցուցանիշների վերաբերյալ գիտելիքների բարձրացումն էր»,-նշել է պարոն Մինասյանը: Նրա խոսքով` ԾԲ ներդրման համար հաջորդ խնդիրը ԱԺ-ում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման (ՄԿՇԶ) ծրագրի ստեղծումն էր, դրա նախապատրաստական փուլը, իրականացումն ու ՄԿՇԶ գործընթացին բյուջետային գրասենյակի ներգրավումը, ինչպես նաեւ կատարողական հիմնական ցուցանիշների (ԿՀՑ) մշակումն ու բարելավումը: Ներկայացնելով 2015 թվականի արդյունքները` Գագիկ Մինասյանը նշել է, որ խորհրդարանում իրականացված աշխատանքներին մասնակցել են 10 մշտական հանձնաժողովներ, ԱԺ մոտ 30 պատգամավորներ ու աշխատակիցներ, մշակվել ու բարելավվել են 23 բյուջետային ծրագրերի ԿՀՑ-ներ, իսկ դրանց ծախսերի հանրագումարը 2016 թվականի պետական բյուջեի ծախսերում կազմել է շուրջ 25 տոկոս:

ԾԲ ներդրման վերաբերյալ հիմնական զեկուցողներին հարցեր են ուղղել ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հարցերը վերաբերել են ծրագրի արդյունավետությանը, մշակման ընթացքում առաջացած խնդիրներին, կատարվող ծախսերին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածությանը:

ԾԲ ներդրման կարեւորության եւ առաջնահերթության մասին ելույթով հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Հակոբ Հակոբյանը, Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս մեկ անգամ կարեւորել են ծրագրի ներդրումը եւ առաջարկել իրականացնել ընդունելի առաջարկները:


30.10.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Արգենտինայի հետ բարեկամական հարաբերություններն...

30.10.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամա...

30.10.2015
ԱԺ նախագահը պարգեւատրել է Այգեկ գյուղի դպրոցի տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 30-ին կրթության բնագավառում ունեցած վաստակի ու երկարամյա մասնագիտական գործունեության համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանին: ...

30.10.2015
Տեղի է ունենալու հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:50-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում նախատեսված է հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: ...

30.10.2015
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագա...

30.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 2-5-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը (նոյեմբերի 3-5-ը) եւ Արմեն Ռուս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am