National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.10.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Արգենտինայի հետ բարեկամական հարաբերություններն ու երկկողմ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական համագործակցությունն ունի պատմական հիմքեր` ամրապնդված երկու երկրների ու ժողովուրդների միջեւ փոխադարձ աջակցությամբ եւ վստահելի ու գործընկերային ամուր կապերով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նախորդ տարի ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Արգենտինա, ինչը խթանել է երկու երկրների միջեւ հետագա համագործակցության զարգացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է այդ հարցում Արգենտինայի պաշտոնական դիրքորոշումը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության դիրքորոշմանը: Նա նաեւ նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ են նաեւ միջազգային հանրության ջանքերը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը եւ հայ հասարակությունը բարձր են գնահատում 2006 թվականին Արգենտինայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը` որպես երկու երկրների միջխորհրդարանական կապերին առանձնակի բովանդակություն հաղորդող ազդակ: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Արգենտինայի բարձրաստիճան պատվիրակության մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը, Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար կապերի խորացումը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունները եւ դրանց զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ պատգամավորների միջեւ գործնական եւ աշխատանքային հարաբերությունների խթանումը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:


30.10.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամա...

30.10.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաեւ միջազգային եւ հաս...

30.10.2015
ԱԺ նախագահը պարգեւատրել է Այգեկ գյուղի դպրոցի տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 30-ին կրթության բնագավառում ունեցած վաստակի ու երկարամյա մասնագիտական գործունեության համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանին: ...

30.10.2015
Տեղի է ունենալու հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:50-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում նախատեսված է հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: ...

30.10.2015
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագա...

30.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 2-5-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը (նոյեմբերի 3-5-ը) եւ Արմեն Ռուս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am