National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.11.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Նոյեմբերի 8-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց երկու օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել հսկվող եւ արգելվող թմրամիջոցների ցանկը: Ըստ հիմնական զեկուցողի արդեն սկսվել են Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվել համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական թմրամիջոցները, որոնք ստացել են «Սպայս» անվանումը եւ որոնց ունեցած հոգեկան ու ֆիզիկական թմրազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված կանաբիսի եւ ափիադների խմբին պատկանող թմրամիջոցների ազդեցությունը: Ինչպես նշեց Արթուր Օսիկյանը, հսկվող թմրամիջոցների ցանկի ընդլայնմամբ հնարավոր կլինի կանխել եւ բացահայտել դիզայներական եւ այլ ծխախոտային խառնուրդների ապօրինի ներկրումը հանրապետություն:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգի» 45-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որը, ըստ հեղինակների, առավել բաց եւ թափանցիկ կդարձնի օրենսդիր մարմնի աշխատանքը: Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածում ամրագրել, որ կարգազանց են համարվում նաեւ այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն:

Օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Մնացական Մնացականյանի, Արմեն Մխիթարյանի եւ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ փոփոխություններով հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո 6-րդ ամսվա սկզբից: Սահմանվում է, որ հարկի դրույքաչափի իջեցում, հարկ վճարողների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքներն ուժի մեջ մտնեն այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակումից 30 օր հետո` անկախ հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետներից:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված 6-ամսյա ժամանակահատվածը փոխարինել 3-ամսյա ժամանակահատվածով: Պարոն Սարգսյանն անդրադարձավ նաեւ օրենսդրական տեխնիկային առնչվող որոշ վիճահարույց դրույթների:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցումով, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել ընկերությունների կանոնադրական կապիտալի ավելացման որոշ սահմանափակումներ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված հարցերը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծով կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առեւտրով կարող են զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները:

Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշեց, որ օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների պատրաստումը արդեն իսկ լիցենզավորվում է` հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքը եւ կառավարության համապատասխան որոշումները: Նա հեղինակներին համատեղ աշխատելու եւ օրենքի նախագիծը լրամշակելու առաջարկ արեց:

Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին կառավարության հեղինակած ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը, կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովն ամփոփեց «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:


08.11.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում  էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որ...

08.11.2013
Քննարկում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 8-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ ամփոփելու «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները:Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԱՄՆ Մ...

08.11.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Պարոն Հենլոնը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի եւ ՀՀ ԱԺ համագործակցությունը: Նա ներկայացրեց ԵԱՀԿ գրասենյակի նոր նախաձեռնությունները: Ուիլյամ Հենլոնը նշեց, որ կատարվել է ՀՀ օրենսդրական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am