National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.12.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին
1 / 2

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբրահամյանը:

ԱԺ  նախագահը ողջունեց դեսպանի այցը Հայաստանի օրենսդիր մարմին եւ համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ- կորեական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ շատ տպավորված է  անցյալ տարի Կորեայի Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցից եւ ցուցաբերված ընդունելությունից, որի ընթացքում եւս մեկ անգամ փաստվեց, որ առկա է համագործակցության մեծ դաշտ:

Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` ջերմությամբ հիշելով ԱԺ նախագահի հետ նախորդ` այս տարվա հուլիսին կայացած հանդիպումը եւ վստահեցրեց, որ  բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԱԺ դահլիճի տեխնիկական վերազինմանը ցուցաբերած` կորեական կողմի աջակցությունը եւ հատկապես Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) ու GS ընկերության օժանդակությունը ՀՀ Ազգային ժողովին:

Կորեայի դեսպանը, ով մինչեւ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպելը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ շրջել էր խորհրդարանի վերակառուցված դահլիճում եւ ծանոթացել կորեական օժանդակությամբ իրականացված տեխնիկական վերազինման աշխատանքներին, ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրեց, որ շատ տպավորված է դահլիճից եւ ուրախ է Կորեայի կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես ԱԺ  նախագահ աջակցել  երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ներդրումային ծրագրեր իրագործելուն` կարեւորելով կորեական ընկերությունների ներդրումները Հայաստանում:  Նա կարեւոր համարեց գործարարների միջեւ հանդիպումների կազմակերպումը, գործարար համաժողովների անցկացումը: Անհրաժեշտ համարվեց ակտիվացնել միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը միջազգային կառույցներում, պատգամավորների, բարեկամության խմբերի փոխայցելությունները: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահին ուղղված` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ վերջերս Կորեայի Հանրապետության  եւ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջեւ  տեղի ունեցած դեպքերին: ԱԺ նախագահն անհանգստություն հայտնելով ուժի կիրառման առթիվ եւ անընդունելի համարելով այն, նշեց, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն  խաղաղ բանակցությունների միջոցով:


10.12.2010
Տեղի ունեցան ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցները
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան  ԱԺ աշնանային  նստաշրջանի վերջին ճեպազրույցները:  Քառօրյա նիստերում քննարկված օրինագծերից բացի, խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան վերջին օրերին տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի հրաժարականին եւ ՀՀ արդարադատության նախարարի պ...

10.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
Համաշխարհային քաղաքակրթությունն իր պատմության ընթացքում ձեւավորել է արժեքային մի համակարգ, որի վրա են հիմնվում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք փաստաթղթային ձեւակերպում են ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Որպես փոխկապակցված հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am