National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.11.2009
Ավարտվեց ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ արդեն երկու ամիս է ընթանում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը` նվիրված հայ ազգային պոեզիային: Հայաստանի բոլոր  մարզերի, Երեւանի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան շուրջ 6000 մասնակիցներ արդեն մասնակցել են փառատոնի դպրոցական եւ մարզային փուլերին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել նաեւ մարզային փուլերին:

Նոյեմբերի 26-ին Երեւանում` Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնում, կայացավ փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը,  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ եւ այլք: Ողջույնի խոսքով հանդես եկան ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:  Եզրափակիչ փուլ անցած 80 մասնակիցներից ժյուրիի անաչառ գնահատականի արդյունքում գալահամերգին մասնակցելու հնարավորություն ունեին 17-ը, ովքեր եւ ստացան պատվոգրեր ու բազում մրցանակներ:

Պարգեւները  հաղթողներին հանձնեց  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 3-ական մասնակիցներ արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերի: Երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան երաժշտական կենտրոն, երկրորդը` հեռուստացույց, իսկ առաջին տեղը զբաղեցնողները` համակարգիչ: ԱԺ նախագահի հատուկ մրցանակին արժանացած մասնակիցը եւս ստացավ համակարգիչ: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով ասմունքի պատանի վարպետներին, կարեւորեց փառատոնի անցկացումը` եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ փառատոնը տվել է իր դրական արդյունքը. «Այս փառատոնի անցկացմանը որոշ մարդիկ թերահավատորեն էին մոտենում` կարծելով, որ այն չի ունենա  հասարակական հնչեղություն: Սակայն այս փառատոնին, ի ուրախություն բոլորիս, ակտիվ մասնակցություն է եղել, որի համար ես շատ հուզված եմ»: Նա հիշեցրեց, որ վերջին անգամ ասմունքի փառատոն անցկացվել է 1973 թ., իսկ այս փառատոնը պետք է դառնա ավանդույթ եւ շարունակություն ունենա: «Ես համոզված եմ, որ մյուս փառատոններին կմասնակցեն ավելի մեծ թվով դպրոցականներ, ներկա մասնակիցների քույրերն ու եղբայրները, դասընկերները: Այս ամենն արվում է մեր ապագա սերնդի մեջ պոեզիայի, գրականության նկատմամբ սերն արմատավորելու համար»: Պարոն Աբրահամյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր կազմակերպիչներին, անաչառ ժյուրիին` հորդորելով մանկավարժներին ընտրել ավելի բարի, վառ եւ լուսավոր ստեղծագործություններ:



26.11.2009
Ընդլայնված քննարկումներ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր  Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի եւ Միքայել Մանուկյանի հեղինակած «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին»,  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ընդլայնվ...

26.11.2009
Հասարակական կազմակերպությունների գործունեության կանոնակարգմանը ուղղված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մ...

26.11.2009
ԱԺ նախագահի տեղակալը ընդունեց ‎ֆրանսիացի պատգամավորներին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը նոյեմբերի 26-ին հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին եւ ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային:Ողջունելով հյուրերի այցը Հ...

26.11.2009
Թուրք մտավորականները ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողով  էր այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների եւ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստանում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Եվրաինտեգրումը եւ գենդերային հարցերը» ծրագրի...

26.11.2009
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած  Ֆրանսիայի  Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիան Բատային եւ Ռոլանդ Բլյումին:...

26.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի դեսպանին
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 2-ից 6-ը ՀՀ ԱԺ նախագահի Կորեայի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am