National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.10.2009
Ազգային ժողովում հիշատակի հավերժացման օր էր
1 / 1

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-րդ տարելիցն է: Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անվտանգության խորհրդի անդամները, Սահմանադրական դատարանի նախագահը, զոհվածների հարազատները, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մտավորականներ, խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներ, լրագրողներ:
 
Բացելով արարողությունը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

 «ՀՀ մեծարգո պարոն Նախագահ,
  Ձերդ Սուրբ Օծություն,
  Սիրելի հարազատներ
  Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անցել է տասը տարի: Հայ ժողովրդին ցնցած այդ ոճրագործությունը մեր երկրի անկախության, պետականության կայացման ու բանակաշինության գործում խոշոր ներդրում ունեցած պետական ու քաղաքական գործիչների կյանքեր խլեց` ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, հայոց պետականության նվիրյալներ Յուրի Բախշյան, Ռուբեն Միրոյան, Միքայել Քոթանյան, Արմենակ Արմենակյան, Հենրիկ Աբրահամյան, Լեոնարդ Պետրոսյան:

Այսօր մենք ոգեկոչում ենք նրանց հիշատակը, մարդկանց, ում ներդրումը հիրավի անուրանալի է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Կորուստն անդառնալի է, վերքն անբուժելի: Անցած տարիները չեն մեղմել բոլորիս ցավն ու ափսոսանքը:

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին, Ազգային ժողովի այգում կանգնեցված, մեծանուն գեղանկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած այս հրաշագեղ ստեղծագործությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների անցած ուղին, որը լի էր չարին դիմագրավելու, հայոց պետականության սուրբ գաղափարներն իրագործելու վճռականությամբ, ձգտումով եւ նվիրումով:

Խոսքս ուզում եմ ավարտել հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայ ժողովրդին հղած ուղերձից հատվածով. «Հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զավակներով: Մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն եւ ամուր պետականություն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք: Սա է ապագայի մեր ճանապարհը»:

«10 տարի է անցել, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, դրա վկայությունն է այսօրվա արարողությունը»,- ասաց Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը: «Սա պետք է կատարվեր ավելի շուտ: Եթե չեն արել նախորդ Ազգային ժողովները, ապա լավ է, որ ներկայիս ԱԺ ղեկավարությունը ձեռնամուխ է եղել արձանի կայացմանը»: Տիկին Դեմիրճյանի գնահատմամբ` արձանը ճիշտ է ընտրված, նրբորեն եւ մտածված: Թեեւ Երվանդ Քոչարը ականատես չի եղել այդ դաժան իրողությանը, արձանը չի նվիրել զոհվածներին, սակայն այն ամփոփում է վիշտ, ցավ ու կորուստ, որն ապրում են ոչ միայն զոհվածների հարազատները, այլեւ ամբողջ ազգը: Նա համոզմունք հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մարդկային պատմության մեջ աննախադեպ էր իր դաժանությամբ: Այն խոցեց ոչ միայն մեր սրտերը եւ թողեց անջնջելի չբուժվող վերք, այլեւ տատանեց մեր պետականության հիմքերը: «Այն ինչ իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաեւ մահը, բոլոր զոհվածները պետականորեն մտածող մարդիկ էին, եւ նրանց ուղեկիցը եղել է ժողովրդին, հայոց պետականությանը ծառայելու գաղափարը, դա է իմաստավորել նրանց կյանքը, դա է իմաստավորել նաեւ նրանց մահը: Թող լույս մնա նրանց հիշատակը, թող անցնեն տարիներ, եւ այս արձանն էլ իր ներդրումն ունենա հիշատակի պահպանման գործում: Կանցնեն տասնյակ տարիներ, կգան այստեղ պետական այրերի, պատգամավորների նոր սերունդներ եւ ամեն անգամ հոկտեմբերի 27-ին նրանք իրենց հարգանքի տուրքը կմատուցեն: Մենք սուրբ կպահենք այդ հիշատակը»,- ավարտեց խոսքը Ռիմա Դեմիրճյանը:

Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Ռիմա Դեմիրճյանին եւ Գրետա Սարգսյանին:

Արարողության վերջում ներկաները ծաղիկներ դրեցին հուշակոթողին` հարգելով ոճրագործության  զոհերի հիշատակը:


Նույն օրն առավոտյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ այցելեցին Եռաբլուր: Այնտեղ նրանք հարգանքի տուրք մատուցեցին ազգային հերոս Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաեւ ծաղիկներ դրեցին Անդրանիկ զորավարի շիրիմին եւ արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հոկտեմբերի 27-ի կեսօրին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելեց ազգային պանթեոն: Այնտեղ նրանք ծաղիկներ դրեցին ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի շիրիմին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրա հիշատակին: Պանթեոնում նրանք  ծաղիկներ դրեցին նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:



27.10.2009
Ազգային ժողովի նիստում
Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկության չդրվեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի քվեարկո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am