National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
06.02.2009
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստ: Նիստին մասնակցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նիստի  օրակարգային առաջին հարցը  ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն է, եւ դիմեց խորհրդի անդամներին` ներկայացնելու  թեկնածություններ:
 
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը  խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ երկրի կրթական բարեփոխումների համատեքստում ներկայացրեց համալսարանի անելիքների վերաբերյալ իր  մոտեցումները.

«Խորհրդի հարգելի անդամներ
 
Շնորհակալ եմ իմ թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկի խորհրդի նախագահ լինելը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ հենց այս հաստատության շրջանավարտ եմ:

Ներկա փուլում բարձրագույն կրթական համակարգի զարգացումը եւ բարեփոխումները խիստ կարեւորվում են պետության կողմից: Կրթական բարեփոխումների հիմնական խնդիրն է կրթության որակի բարելավումը եւ ներկայիս աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստումը:

Նշենք, որ  Տնտեսագիտական համալսարանը բարձրագույն կրթության համակարգում մեծ հեղինակություն եւ բարձր վարկանիշ ունեցող ԲՈՒՀ-երից է: Դրա վկայություն պետք է համարել այն, որ Համալսարանի կադրերը, հատկապես շուկայական հարաբերությունների ձեւավորման անցած ժամանակահատվածում, դարձան մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջամարտիկներ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածի կայացման ասպարեզներում:

Ազատական հարաբերություններին բնորոշ մրցակցության պայմաններում չի կարելի բավարարվել ձեռք բերված նվաճումներով, որոնք, բնականաբար, պետք է կատարելագործվեն եւ համապատասխանեն արագ փոփոխվող ժանամանակակից աշխարհի պահանջներին: Իհարկե,  այս առումով անհրաժեշտ է լինել հետեւողական եւ պահանջկոտ:
 
Կցանկանայի բոլորիս ուշադրությունը հրավիրել մի քանի խնդիրների վրա, որոնց լուծումը, կարծում եմ, կլինի Համալսարանի հետագա գործունեության հաջողության գրավականներից մեկը.

1. Համալսարանի շրջանավարտների բարձր մասնագիտական մակարդակի ապահովումը,
2. ԲՈՒՀ-ի նյութատեխնիկական բազայի արդիականացումը,
3. Մասնագետների պատրաստման գործում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը,
4. Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումը,
5. Առանձնապես կարեւորում եմ` դասավանդման նոր, միջազգային մոտեցումների ներդրումն ու կիրառումը, հատկապես գործնական հմտությունների ուժեղացումը, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու կարողությունների ընդլայնումը, տեսական եւ պրակտիկ գիտելիքների համադրումը, ինքնուրույն աշխատանքների խրախուսումը:

Դրանք կրթության որակի բարձրացման եւ  ժամանակակից մասնագետների պատրաստման լավագույն միջոցն են:

Կրթական բարեփոխումների համատեքստում, իհարկե, անհրաժեշտ են նաեւ օրենսդրական որոշակի փոփոխություններ: Կցանկանայի նշել, որ գործող օրենսդրական դաշտը հաճախ չի համապատասխանում կրթական նոր համակարգի, մասնավորապես կրեդիտային համակարգի պահանջներին, եւ այստեղ առաջանում են որոշակի դժվարություններ:

Համոզված եմ, որ նախորդ տարիներին սկսված կրթության որակի բարձրացման եւ գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման ռազմավարությունը կլինի շարունակական: Վստահ եղեք, համատեղելով մեր ջանքերն ու  հնարավորությունները, միասին կկարողանանք  հասնել ցանկալի արդյունքի:

Ինքս կօգտագործեմ բոլոր հնարավորություններս այդ գործընթացին նպաստելու համար:

Շնորհակալություն»:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 27 անդամները միաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց  խորհրդի նախագահ ընտրելու համար եւ հավաստիացրեց, որ ամեն ինչ կանի` իր նպաստը բերելու բուհի զարգացման գործում:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ խորհրդի նիստը շարունակեց  բուհի` 2008 թվականի ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին, նախորդ տարվա բյուջեի կատարմանը, ընթացիկ տարվա բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին, ՀՊՏՀ կանոնադրության  փոփոխություններին վերաբերող օրակարգային հարցերի քննարկումները:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստի ավարտից հետո Ազգային ժողովի նախագահը շրջայց կատարեց բուհի նորակառույց մասնաշենքում:


06.02.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
«Խորհրդի հարգելի անդամներ Շնորհակալ եմ իմ թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկի խորհրդի նախագահ լինելը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ հենց այս հաստատության շ...

06.02.2009
Տեղի ունեցան խորհրդարանական ճեպազրույցները
Փետրվարի 6-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին Ռուսաստանի կողմից Հայաստանին 500 մլն. դոլար վարկ տրամադրելուն, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոս...

06.02.2009
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը
Փետրվարի 9-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:Խորհրդարանում պատվիրակությանը  կընդունի ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Հանդիպումներ...

06.02.2009
ԳԴՀ դեսպանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին:Տիկին Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնելով հր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am