Փետրվարի 9-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:
Խորհրդարանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումներ կլինեն նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Փետրվարի 10-ին Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Երեւանից: