National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.12.2008
Հանդիպումներ Հայնյան նահանգում

Ավարտելով  պաշտոնական հանդիպումները Պեկինում` դեկտեմբերի 17-ին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չինաստանի Հայնյան նահանգ:

Առաջին հանդիպումը նահանգի խորհրդարանի փոխնախագահ  Ֆու Գոյխուայի հետ էր, նա ընդարձակ ներկայացրեց նահանգի պատմությունն ու ձեռքբերումները: Հայնյանում ութ միլիոն մարդ է բնակվում: Ատլանտյան  եւ Հնդկական օվկիանոսների հատման կետում հայտնված կղզին հրաշալի բնություն ունի ու բարենպաստ կլիմա, արդեն քսան տարի է Հայնյանը ազատ տնտեսական գոտի է: Կղզին հատկապես վերջին տարիներին գրավում է տարեկան քսան միլիոն զբոսաշրջիկիների` այս ոլորտի զարգացումը իր հերթին նպաստում է նահանգի տնտեսական բարեփոխմանը: Տիկին Գոյխուան հպարտությամբ ներկայացնում էր իր նահանգի արդյունաբերական ձեռնարկությունները, ճանապարհները, օդանավակայանները, նա նշեց նաեւ, որ աշխարհի քսանութ քաղաքների հետ համագործակցության համաձայնագիր ունեցող նահանգի մայրաքաղաք Հայկոուն եւ ամբողջ Հայնյան նահանգը պատրաստ են համագործակցել Հայաստանի մարզերից մեկի հետ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանում կարեւորվում են Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ գործարար  կապերի հաստատումը: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ այցը կնպաստի կապերի խորացմանը երկու երկրների մեջ: Նա տպավորված էր նահանգում տարեկան քսան միլիոն զբոսաշրջիկ հյուրընկալելու փաստից եւ ընդունելով տիկին ոյխուայի առաջարկը` կարեւորեց  Հայնյանի փորձի ուսումնասիրումն ու օգտագործումը Հայաստանում: 

Հայկոուում պատվիրակությունը այցելեց «Հայմա» ավտոընկերություն, որ հանրահայտ «Մազդայի» դուստր ձեռնարկությունն է, տարեկան երեքհարյուր հազար մեքենաների արտադրությունը ձեռարկությանը առաջատար դիրքեր է ապահովում ոչ միայն Չինաստանում, «Հայմայի»  մեքենաները պահանջարկ ունեն աշխարհի տասնյակ երկրներում:

Դեկտեմբերի 19-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am