National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
08.12.2008
Հանդիպում հանձնաժողովում

Դեկտեմբերի 8-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքի, Ֆրանսիայում հանրային հեռարձակման խորհրդի ներկայացուցիչներ Էլիզաբեթ Ֆլյուրի-Էրարի եւ Մարտին Կոկեի հետ:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հյուրերի խնդրանքով անդրադարձավ էլեկտրոնային լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների ընթացքին, նշելով, որ դրանք բխում են ԵԽԽՎ  Հայաստանի վերաբերյալ ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերից: Ներկայացնելով օրենսդրական բարեփոխումներն ընդգրկող փաթեթը, պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ այն արդեն ուղարկվել է ԵԽ փորձագետների փորձաքննությանը, ստացվել են նրանց դիտողությունները, որոնք տեղ կգտնեն լրամշակվող փաթեթում: Պարոն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ օրերս փաթեթը հանձնաժողովում քննարկել են նաեւ ԵԽ փորձագետները:

Բարձր գնահատելով Ֆրանսիայի փորձը հանրային  հեռուստատեսության  բնագավառում, հանձնաժողովի նախագահն առաջարկեց շուրջ 60 փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ ստանալ նաեւ ֆրանսիացի մասնագետների կարծիքը, ինչը սիրով ընդունվեց:

Ֆրանսիայում հանրային հեռարձակման խորհրդի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ֆլյուրի-Էրարին կարեւորեց ոչ միայն կատարվող օրենսդրական փոփոխությունները, այլեւ դրանց կիրարկման մեխանիզմների առկայությունը:


08.12.2008
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ փոխնախագահ Ռընե Ռուքեին, որ ԱԺ նախագահի հրավերով Հայաստանում են` մասնակցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի հիշատակի արարողությունն...

08.12.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ցավակցական ուղերձը Պարիս Հերունու մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Պարիս Հերունու ընտանիքին. «Խոր վշտով տեղեկացա Պարիս Հերունու մահվան մասին: Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայի, աշխարհի տասնյակ ակադեմիաների ու միջազգային կազմակերպությունների անդամ, պետական մրցանակների դափնեկիր, ռադիո...

08.12.2008
«Ապագան քոնն է» կազմակերպության անդամները խորհրդարանում
Դեկտեմբերի 8-ին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական, հասարակական կազմակերպության անդամների հետ: Կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am