National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.11.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։

Նոյեմբերի 17-ի առավոտյան պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշակոթողին: 

Առաջին հանդիպումը   ՌԴ Պետական Դումայի  նախագահ Բորիս Գրիզլովի հետ էր։
 
Պետդումայի նախագահը, ողջունելով հայկական պատվիրակությանը, գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են ամրապնդվում։
Շնորհավորելով պարոն Աբրահամյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ պարոն Գրիզլովը հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները էլ ավելի կզարգանան։ Նա  կարեւորեց երկու երկրների համագործակցությունը  օրենսդրական ոլորտում՝ հատկապես բարձր գնահատելով միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, հույս հայտնեց, որ  փոխկապակցված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ միջխորհրդարանական հարաբերությունները երկու երկրների միջեւ էլ ավելի արդյունավետ կդառնան։ Նա բարձր գնահատեց Ռուսաստանի դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում՝ կարեւորելով վերջերս Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ ու ջանքերով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ խնդիրը  խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին «գույք պարտքի դիմաց»  համաձայնագրով Ռուսաստանին պատկանող ձեռնարկությունների վերագործարկմանը,  Ռուսաստանում ազգամիջյանի հողի վրա  հայ քաղաքացիների հալածանքն ու սպանությունները կանխելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելուն, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին, ռեգիոնալ համագործակցությունն ընդլայնելուն եւ միջազգային կառույցներում խորհրդարանների համագործակցված աշխատանքին առնչվող խնդիրներ։ Պարոն Աբրահամյանը Բորիս Գրիզլովին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:  

Հանդիպման վերջում երկու նախագահները ստորագրեցին հուշագիր, որում կարեւորվում է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության եւ համագործակցության հետագա զարգացումը, ստորագրված համաձայնագրերի եւ պայմանագրերի կատարման նկատմամբ խորհրդարանական առավել արդյունավետ վերահսկողությունը, միջխորհրդարարանական   հանձնաժողովի հետեւողական աշխատանքը, խորհդարանական մարմինների փորձի փոխանակումը, միջազգային միջոցառումների շրջանականերում  արդյունավետ համագործակցությունը։

ՀՀ ԱԺ նախագահը  հանդիպեց նաեւ ՌԴ Դաշնության ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովին։

ՌԴ Դաշնային ժողովի նախագահը, ջերմորեն ընդունելով Ազգային ժողովի պատվիրակությանն ու շնորհավորելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը էլ ավելի կընդլայնվի. դեռեւս անելիքները շատ են թե երկկողմ հարաբերությունների զարգացման եւ թե միջազգային կառույցներում համագործակցության ընդլայնման առումով։

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց անմիջականության ու անկեղծ խոսքերի համար։ Անդրադարձ եղավ տարածքային համագործակցությանը, երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, երկրաշարժի ողբերգական իրադարձության 20 -ամյակի կապակցությամբ Գյումրիում դեկտեմբերի 7-ին կազմակերպվելիք միջոցառումներին ։ Քննարկվեցին նաեւ այլ հարցեր։

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ միջխորհդարանական  համաձայնագրի ստորագրման պահից անցել է ավելի քան 10 տարի, եւ քանի որ աշխարհում տեղի են ունեցել բազմաթիվ աշխարհաքաղաքական եւ տնտեսական փոփոխություններ, նոր մոտեցումների եւ ճշգրտումների անհրաժեշտություն է առաջացել։ Պարոն Միրոնովը ընդունեց նոր համաձայնագիր ստորագրելու առաջարկը։

Պարոն Աբրահամյանը ՌԴ Դաշնության ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովին  պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան։

Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն ընդունեց եւ առանձնազրույց ունեցավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին կվերադառնա Երեւան։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am