ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին.
«Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամների անունից կցանկանայի շնորհավորել Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ կլինեն հնարավորություններ մեր օրենսդիր մարմինների աշխատանքների միջոցով ամրապնդել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր նոր պաշտոնում»: