Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող օրենսդրական հարցեր, կարեւորվեց հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը երկրի ու ժողովրդի կյանքում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վեհափառին իրազեկեց Ազգային ժողովում նախատեսվող փոփոխությունների մասին` անդրադառնալով պատգամավորների աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը, խորհրդարանի դերին ու նշանակությանը նոր որակ հաղորդելու կարեւորությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ Հովիկ Աբրահամյանի Ազգային Ժողովի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ էր հյուընկալվում խորհրդարանում, հայրապետական օրհնանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղեց Աժ նախագահին` հաջողություններ մաղթելով պատասխանատու ու ազգանվեր աշխատանքում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց պարբերական հանդիպումների ընթացքում անդրադառնալ եկեղեցու եւ պետության համար կարեւոր խնդիրներին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ այլ հարցեր: