Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ սեպտեմբերի 29-30-ի եւ հոկտեմբերի 1-2-ի -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:
Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 1 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 33 հարց, միջազգային 11 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն սեպտեմբերի 29-ի ԱԺ նիստում: