National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.09.2008
Քննարկվեցին բազմաբնակարան շենքերում ջրամատակարարման խնդիրները

Սեպտեմբերի 26-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, 2007 թ. հունվարին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել ու քննարկել էր խնդիրը, դրանից հետո համակողմանի քննարկումներ էին կազմակերպել հասարակական կազմակերպությունները: Խնդիրը բազմաբնակարան շենքերով  հարուստ Հայաստանի համար, սակայն, պետք է լուծվի օրենքի մակարդակով:

Հարցի քննարկմանը մասնակցում էին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները: Ըստ գործակալության ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանի, կազմակերպությունն արդեն 7 տարի աջակցում է Հայաստանի ջրային սեկտորի աշխատանքներին: Միջազգային փորձը տարբեր մոդելներ է առաջարկում ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտների  կառավարման վերաբերյալ, սակայն, ըստ տիկին Վարդանյանի, հարկավոր է  ընտրել այնպիսի մոդել, որը համարժեք լինի Հայաստանի ջրային համակարգի աշխատանքին: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետները փորձնական մոդել են կիրառել Նոր Հաճն քաղաքում, որտեղ ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներում ավելի շատ  ներգրավել են տեղական ինքնակառավարման մարմիններին: Ըստ ամերիկացի մասնագետների, փորձը տվել է դրական արդյունք եւ  ապագայում կիրառվելիք մեթոդներից մեկը կարող է լինել հենց այդ մոդելը: 

Ջրային ոլորտի ամերիկացի մասնագետները ներկայացրին զարգացած երկրներում բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման, ներքին ցանցի աշխատանքի օրինակները: Դրանցից մեկի համաձայն` ջրաչափերը տեղադրվում են ոչ թե յուրաքանչյուր բնակարանում, այլ բոլոր բնակարանների ջրաչափերի համար շենքում առանձնացվում է մեկ տեղ, իսկ  վերահսկողությունն իրականացնում է իրավական կարգավիճակ ունեցող, տվյալ շենքի կառավարման մարմինը: Կա մեկ այլ տարբերակ եւս. յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար տեղադրվում է մեկ ջրաչափ, իսկ ջրի ծախսի ցուցանիշն, ըստ շնչի, բաժանվում է բնակիչների միջեւ:

Նշելով, որ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը այս հարցով լուրջ համագործակցություն է սկսում ԱՄՆ Միջազգային գործակալության հետ, հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների խնդիրն ուսունմնասիրելու նպատակով ստեղծվել է երկու աշխատանքային խումբ` տնտեսատեխնիկական եւ իրավական: Այդ խմբերը նիստեր կհրավիրեն ամեն ամիս, կկատարեն ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց հիման վրա հանձնաժողովը կմշակի ու կներկայացնի բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման վերաբերյալ համապատասխան օրենսդրական առաջարկություններ:



26.09.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի  26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    սեպտեմբերի  29-30-ի  եւ հոկտե...

26.09.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ: Հան...

26.09.2008
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը` Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ  Վերոնիկ Մորեյրայի  (Ֆրանսիա) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ջո Քոնվեյը`  Թրամորի քաղաքային խորհրդի...

26.09.2008
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում,  Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, «2007 թ. դեկտեմբերին 26-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ «ՏՀՏ եւ զարգացման գլոբալ ալյանս...

26.09.2008
ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է  ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am