National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.09.2008
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում,  Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, «2007 թ. դեկտեմբերին 26-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ «ՏՀՏ եւ զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի  նախարար Ներսես Երիցյանը: Նշվեց, որ ՄԱԿ-ի հովանավորությամբ 2006 թ. ստեղծված տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ զարգացման գլոբալ ալյանսը կոչված է ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գագաթաժողովի որոշումների իրականացումը, խրախուսել ՏՀՏ կիրառման գործընթացը: 2007 թ. նոյեմբերից նախաձեռնվել է Հայաստանում «Երիտասարդությունը ՏՀՏ զարգացման համար» համաշխարհային ցանցի եւ գլոբալ կենտրոնի ձեւավորումը: Նախատեսվում է Հայաստանում հիմնել նորարարության եւ ունակությունների զարգացման ՏՀՏ երիտասարդական համաշխարհային կենտրոն:

Պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «2006 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված` Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխությունը»: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը տեղեկացրեց, որ փոփոխության նպատակն է մասնակից պետությունների շարքում հավելել նաեւ Բելառուսը:     
   
«2008 թ. մայիսի 27-ին ստորագված` ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական արձանագրությունը» ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ծրագրի իրականացման համար Ֆրանսիայի կառավարությունը 20 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրելու է 24.400.000 եվրո փոխառություն` Երեւանի խմելու ջրի համակարգի բարելավման եւ մաքրման նպատակով: Ծրագիրը իրականացվելու է 2009 թվականից:

Հանձնաժողովը ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի ներկայացմամբ քննարկեց «2008 թ. փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում եւ 2008 թ. փետրվարի 29-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «ՀՀ-ում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագիրը: Պարոն Կարայանն իրազեկեց, որ համաձայնագրի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում Եվրոպական ներդրումային բանկին ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում:
 
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված միջազգային պայմանագրերը  կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

«1985 թ. հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված` «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) ներկայացրեց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա խոսքով` կոնվենցիան անդրադառնում է հուշարձանները, ճարտարապետական համալիրները եւ տեսարժան վայրերը հաշվառելու պարտավորությանը, ինչը հիմք պետք է հանդիսանա այդ ժառանգության հետագա իրավական պաշտպանության համար: Պարոն Գյուրջյանը նշեց, որ  կոնվենցիան վերապահում չի նախատեսում` բացառությամբ սեփականատիրոջ փոխարինմանը, պահպանվող արժեքի օտարմանը վերաբերող դրույթների  կատարման համար նախատեսված վերապահման իրավունքի: Հայաստանը նպատակահարմար է գտնում օգտագործել  վերապահում կատարելու իր իրավունքը:

Հանձնաժողովը որոշեց կոնվենցիան  դրական եզրակացությամբ ներկայացնել խորհրդարանի վավերացմանը` կոնվենցիային կից հայտարարությունը հանելու առաջարկությամբ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ, քննարկեց հրատապության կարգով ներկայացված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` տեղեկացնելով, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի լիարժեք իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխությունները կապված են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի իրավական վիճակի առանձնահատկությունների հետ: 
 
Ներկայումս ընթացքի մեջ են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման աշխատանքները, սակայն օրենքով նախատեսված պաշտոնների անվանացանկի եւ հաստիքացուցակի մշակման, վերապատրաստման ու ատեստավորման անցկացման հետ կապված հարցերը դեռեւս ճշգրտման փուլում են: Բացի այդ, կապված համակարգի իրավական վիճակի առանձնահատկությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխել քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների նշանակման եւ համապատասխան դասային աստիճանների շնորհման գործընթացը,  շտկել օրենքի 54-րդ հոդվածի վրիպակը՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողներին տրվող արտոնությունների մասով: ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կառավարման առանձնահատկություններից ելնելով՝ նախատեսվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից պաշտոնի նշանակել եւ պաշտոնից ազատել,  դասային աստիճաններ շնորհել քաղաքացիական հատուկ ծառայության ոչ միայն բարձրագույն, գլխավոր եւ առաջատար, այլ նաեւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին: ործող օրենքի համաձայն` զինվորական ծառայություն անցնող եւ uահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` oրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այսինքն` մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը, oգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների uոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով նախատեuված երկարամյա ծառայության կենuաթոշակ uտանալու իրավունքից, ինչը գործնականում հնարավոր չէր կիրառել: Նախագծով նշված կատեգորիայի անձանց հնարավորություն է տրվում երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքից օգտվել մինչեւ 2010 թ. հունվարի 1-ը: Նախատեսվում է նաեւ, որ համապատաuխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ ոչ թե 2008 թվականի նոյեմբերի 1-ից, այլ 2009 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի նախագծով կարգավորվում են քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների նշանակման եւ համապատասխան դասային աստիճանների շնորհման, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի ավարտի ժամկետների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողներին տրվող արտոնությունների հստակեցման հետ կապված հարաբերությունները: Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում աշխատակազմի ղեկավարին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու իրավունքը վերապահվում է  ՀՀ նախագահին:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի լիարժեք իրականացումը:

Քննարկվեց նաեւ հրատապության կարգով երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի   նիստում, Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին կառավարության  երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ներկայացրեց  տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրեց, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի առաջարկներից երկուսն ընդունվել է: Ընդունված առաջարկները ավագանու անդամներին եւս հնարավորություն կտան մասնակցել թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին: Հարակից զեկուցող Հովհաննես Մարգարյանի առաջարկությամբ` դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկներ չեն ստացվել: Օրինագծով համապատասխանեցվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում առկա անհամապատասխանությունները` կապված ավագանու անդամ ընտրվելու դրույթների հետ: Այս օրինագիծը եւս կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանի առաջարկությամբ մինչեւ 30 օրով հետաձգվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրինագծի քննարկումը:
 
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկեց ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի, Արթուր Աղաբեկյանի եւ Արծվիկ Մինասյանի հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց հեղինակակից Արա Նռանյանը:  Օրինագծի նպատակն է լուծել  երկու խնդիր: Առաջինը վերաբերում է ներքաղաքային եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կանգառների տեղաբաշխմանը, որի հիմնախնդիրը հատկապես սուր է  մայրաքաղաքում: Մի շարք կանգառներ ի սկզբանե տեղաբաշխված են եղել փողոցների խաչմերուկներում: Դրան են ավելացել նաեւ քաղաքացիների կողմից ձեւավորված ինքնաբուխ կանգառները: Ճանապարհային ներկա պայմաններում խաչմերուկներում գործող կանգառները խոչընդոտում են երթեւեկության անվտանգությանը, նպաստում խցանումներին, իսկ հաճախ նաեւ` ստեղծում վթարային իրավիճակ: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն խաչմերուկներից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Եթե երկու խաչմերուկների միջեւ տարածությունը 100 մետրից պակաս է, ապա այդ հատվածում կանգառների տեղաբաշխումն արգելվում է: Երկրորդ դրույթը վերաբերում է միջքաղաքային եւ միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սկզբնակետի (վերջնակետի) կանգառներին: Այսօր Երեւանում, ինչպես նաեւ երկրի այլ քաղաքներում ավտոկայարաններն ու ավտոկայաններն աշխատում են թերբեռնված կամ հաճախ` ընդհանրապես չեն գործում, իսկ միջքաղաքային եւ միջպետական կանոնավոր փոխադրումների կանգառները կազմակերպվում են քաղաքի տարբեր վայրերում: Օրինակ, Երեւանում այդ նպատակով օգտագործվում են հրապարակներ եւ այլ հանգուցային կետեր:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը հստակ նշում է, որ ուղեւորների տոմսավորումն իրականացվում է ավտոկայարաններում եւ ավտոկայաններում, իսկ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում, որ երթուղիների կազմակերպումը պետք է ապահովի ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կազմակերպումը: Այս դրույթների կիրառումը կարող է ապահովվել միայն, եթե առնվազն սկզբնակետի (վերջնակետի) կանգառները տեղաբաշխվեն ավտոկայարաններում եւ ավտոկայաններում, որոնք համաձայն օրենքի պետք է ապահովեն անհրաժեշտ սպասարկումն ու պայմանները:

Պարոն Նռանյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը դեմ է արտահայտվել նախագծին, եւ առաջարկեց, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանը հիմնավորի այն: Վերջինս ներկայացրեց համապատասխան տեղեկանք, ըստ որի` օրինագիծը քննարկվել է, որի արդյունքում նախագծի 1-ին հոդվածի առաջին մասով ներկայացված լրացումը, կապված հասարակական տրանսպորտի կանգառների տեղաբաշխվածության խնդրի հետ, անընդունելի է համարվել, քանի որ դրանց տեղաբաշխվածությանը ներկայացվող քաղաքաշինական պահանջները կանոնակարգվում են շինարարական նորմերով եւ կանոններով եւ կախված քաղաքաշինական իրադրությունից` կոնկրետ քաղաքաշինական նախագծային փաստաթղթերով: Ուստի նշված լրացումը օրենքով ամրագրման խնդիր չէ:

Քննարկման արդյունքում պարզվեց, որ ավտոկանգառների տեղաբաշխվածությունը եւ ավտոկայանների գրեթե բացակայությունը երթեւեկության լուրջ խնդիրներ են առաջ բերում, որոնք պետք է լուծում ստանան:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել ամփոփ տեղեկանք վիճահարույց խնդիրների վերաբերյալ, իսկ Արա Նռանյանը համաձայնեց  մինչեւ 15 օրով հետաձգել օրինագծի քննարկումը:

Հանձնաժողովը քննարկեց եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, Գագիկ Մինասյանի նախագահությամբ, անցկացված նիստում, քննարկեց երկու հարց, որոնք կառավարությունն առաջարկում է ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում եւ ընդունել երկրորդ ընթերցմամբ:   Երկու հարցերն, որ առնչվում էին բանկային համակարգին,  հանձնաժողովականներին ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:

«Վարկային տեղեկատվության  շրջանառության եւ  վարկային բյուրոների գործունեության մասին»  եւ այլ նախագծերից կազմված օրենսդրական փաթեթի վերաբերյալ ստացվել է երկու առաջարկություն` երկուսն էլ գործադիր մարմնից: Կառավարությունն առաջարկել է  վարկային բյուրոյին պարտադիր վարկային տեղեկատվություն տրամադրողների ցանկում ընդգրկել նաեւ ներդրումային ընկերություններին,  որոնք նույնպես վարկեր են տրամադրում: Լրամշակված նախագծերում նաեւ նախատեսվել է վարկային տեղեկատվության  պահպանման շարունականությունն ապահովող դրույթ, որի համաձայն տվյալների բազան, վարկային բյուրոյի չգործելու կամ այլ դեպքերում, կարող է  ի պահ տրվել Կենտրոնական բանկին:

Հաջորդ`  «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծում էական փոփոխություն չի եղել:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը օրակարգային երկու հարցերին էլ տվեց դրական եզրակացություն:

Օրակարգային հարցերն սպառելուց հետո, ԿԲ ներկայացուցիչը հանձնաժողովի անդամներին տեղեկություններ եւ պարզաբանումներ փոխանցեց  միջազգային ֆինանսական շուկայի ցնցումների եւ հայկական բանկերի վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:


26.09.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի  26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    սեպտեմբերի  29-30-ի  եւ հոկտե...

26.09.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ: Հան...

26.09.2008
Քննարկվեցին բազմաբնակարան շենքերում ջրամատակարարման խնդիրները
Սեպտեմբերի 26-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, 2007 թ. հունվարին ստեղ...

26.09.2008
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը` Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ  Վերոնիկ Մորեյրայի  (Ֆրանսիա) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ջո Քոնվեյը`  Թրամորի քաղաքային խորհրդի...

26.09.2008
ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է  ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am