|
|
26.09.2008
ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հրաժարականը համարվում է ընդունված:
«Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:
Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ին սկսվող ԱԺ քառօրյա նիստում:
26.09.2008 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ սեպտեմբերի 29-30-ի եւ հոկտե...
26.09.2008 ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ: Հան...
26.09.2008 Քննարկվեցին բազմաբնակարան շենքերում ջրամատակարարման խնդիրները
Սեպտեմբերի 26-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, 2007 թ. հունվարին ստեղ...
26.09.2008 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, «2007 թ. դեկտեմբերին 26-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ «ՏՀՏ եւ զարգացման գլոբալ ալյանս...
|