«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` աշխատակազմի ԱԺ օրենսդրական գործունեության ապահովման վարչությունը հրապարակում է 2006 թ. երրորդ եռամսյակում Ազգային ժողովում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
ԱԺ նախագահին (387) եւ փոխնախագահին (28), ԱԺ աշխատակազմին (11) է հանձնվել ՀՀ քաղաքացիների 426 դիմում:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել 482 նամակ:
ԱԺ խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին է հանձնվել 142 նամակ:
Բոլոր նամակները գրավոր կամ բանավոր պատասխանվել են: Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային ապահովման, կենցաղային խնդիրներ: