National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.10.2006
Կարեւորվեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի քաղաքական գործերի դեպարտամենտի քաղաքական հարցերով պատասխանատու Ֆիլիպ Բոդին-Օլիաքը հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանականքաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ավագ խորհրդական Էլեյն Կոնկեւիչը:

Հանդիպումների առանցքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին առնչվող հարցերն էին:

Ընդդիմադիր` «Արդարություն»,  «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչներիհետ հանդիպմանժամանակ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ իրավիճակը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է անդարադառնալ2003 թ. ընտրություններին, որոնց հետեւանքով հասարակությունը կորցրել է վստահությունը ապագա ընտրությունների նկատմամբ, քանի որ չեն պատժվել ընտրակեղծարարները: Այդ մասին են վկայումնաեւ «ԳԵԼԱՓ»-ի հարցումները, համաձայն որոնց բնակչության 80 տոկոսը չի հավատում, որՀայաստանում կանցկացվեն արդար ընտրություններ: Նա անհրաժեշտ համարեցվերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը: Պարոն Դեմիրճյանը նշեց, որ ընդդիմադիր կուսակցությունները շարունակելու են պայքարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ուղղությամբ: Նահամոզված էիրենց հաղթանակում, քանի որժողովրդավարությունը հայ ժողովրդի ընտրությունն է:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանընշեց, որ Սահմանադրական դատարանը ընտրակեղծիքների վերաբերյալ 46 գործ է ներկայացրել դատախազություն, սակայնդեռ ոչ ոք չի պատժվել:

«Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանի համոզմամբ, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելուհամարկարեւոր է վերահսկել հանձնաժողովներում ձայները հաշվելու գործընթացը, քվեաթերթիկները արտերկրում տպել եւ ընտրությունների ընթացքի նկատմամբ ապահովել էլեկտրոնային վերահսկողություն: Պարոն Սադոյանը ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը ընտրություններիվերահսկման գործընթացում:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամՄհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց ձայների հաշվարկման ընթացքի թափանցիկությունըեւ վերահսկողությունը, միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունը հատկապես այն ընտրատարածքներում, որտեղ ընտրակեղծիքների հնարավորությունը առավել մեծ է: Նրա համոզմամբ քաղաքական ուժերի համարողջ ընտրական գործընթացի ընթացքում էլեկտրոնային լրատվամիջոցներից օգտվելու առումով անհրաժեշտ է ապահովելհավասար պայմաններ:Պարոն Շահգելդյանը իր մտահոգությունը հայտնեցքաղաքական կյանք «սեւ» փողերի ներթափանցմանկապակցությամբ:

«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանընույնպես անդրադարձավ 2003 թ. ընտրություններումտեղ գտած կեղծիքներին, նշելով, որ դրանք անցել են միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների կիսալռելյայն համաձայնությամբ: Նրա համոզմամբ նկատելի է մեծ տերությունների կողմից կրկնակի ստանդարտների կիրառումը այս հարցում: Պարոն Արշակյանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները կլուծվեն միայն օրինական իշխանության պայմաններում եւ կօգնեն Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու գործում:

Պարոն Ֆիլիպ Բոդին-Օլիաքը նշեց, որ ՄԱԿ-ըկարեւորում է Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումըեւ հետեւելու է ընտրությունների ընթացքին: Ընդդիմադիրներին պարոն Ֆիլիպ Բոդին-Օլիաքը կոչ արեց մասնակցել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք ոչ պակաս կարեւոր են քան համապետական ընտրությունները:

Ազգային ժողովում պարոն Ֆիլիպ Բոդին-Օլիաքը հանդիպեց նաեւ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նշեց, որ ընթացքի մեջ են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք քննարկվելեւ համաձայնեցվել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերիեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Փոփոխություններն ուղղված են ընտրակեղծիքների դեմ, եւ նրա համոզմամբ նախընտրական գործընթացը պետք է հստակ համապատասխանի օրենքին: Հանրապետական կուսակցությունը անելու է ամեն ինչ,որ ընտրությունները անցնեն ազատ եւ արդար, օրենքի սահմաններում եւ որեւէ ընդդիմադիր կուսակցության թույլ չեն տա ընտրախախտումներ կատարել, կամ կեղծիքներ սադրելով` տապալել ընտրությունները: Պարոն Մելիքյանի համոզմամբ իշխանությունները ունեն բավարար քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա կարծիքով ընտրակեղծիքների գնում են թույլ կուսակցությունները, որոնք նախապես գիտեն, որ պարտվելու են. ուժեղներին, որոնցից է ՀՀԿ, խախտումները ձեռնտու չեն:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանի համոզմամբայս փուլում հանրության պասիվությունը պայմանավորված է նրանով, որ դեռ 7-8 ամիս կա ընտրություններին եւ դեռ հստակ չէ, թե ինչ վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում. երբ սկսվի բուն գործընթացը, ապա հասարակությունը կակտիվանա եւ կքաղաքականացվի: Պարոն Մանուկյանը նույնպես կարեւորեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչը հասարակական եւ քաղաքական մտահոգության առարկա է: Եւ ընդդիմությունը եւ իշխանական կուսակցությունները նախաձեռնությամբ են հանդես եկել. մասնավորապես ՀՅԴ առաջարկել է ստեղծել բազմակուսակցական ընտրական շտաբ, որը միասնական տեսակետ կձեւավորի ընտրությունների վերաբերյալ: Պարոն Մանուկյանը անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` նշելով, որ վերջերս Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ օրենսգրքի քննարկումները, որոնց մասնակցել են նաեւ ընդդիմադիրները, անցել են կառուցողական եւ հակասությունները եղել են ոչ թե ընդդիմություն-իշխանություն հարթությունում, այլ տեխնիկականհարցերի շուրջ:


11.10.2006
Խորհրդարանական լսումներում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օ...

11.10.2006
Արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությամբ
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ իրավական հարցերի տնօրինության ղեկավար Գի դե Վելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽԽՎ-ում  Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am