National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
19.02.2024
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը
1 / 7

Բյուջետային գրասենյակը 2023 թվականի ընթացքում ստացել է 45 հարցում, որից 17-ը՝ պատգամավորական, 28-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 511 տեղեկանք. այս մասին ասել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Հայկազ Նասիբյանը:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 19-ի նիստում:

Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, ՀՀ 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, ՀՀ  2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, ինչպես նաեւ ՀՀ 2023 թվականի ինն ամիսների պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի եւ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրերը:

Բյուջետային գրասենյակը պատրաստել է նաեւ 192 ոլորտային տեղեկանք ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ, որոնք տրամադրվել են ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովներին՝ ըստ իրենց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ ԱԺ նախագահին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին:

Պատրաստել է 6 համեմատական, այդ թվում՝ վերլուծական տեղեկանք ՀՀ 2022 թվականի տարեկան եւ 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեներով նախատեսված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ:

Պատրաստել է համեմատական-վերլուծական 24 տեղեկանք ՀՀ 2021-2023 թվականների սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների, 132 համեմատական-վերլուծական տեղեկանք ՀՀ 2023 թվականի պետական պարտքի եւ 11 համեմատական վերլուծական տեղեկանք ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված եւ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վերաբերյալ:

ԱԺ մշտական հանձնաժողովներին ու շահառու պատգամավորներին ներկայացվել է 26 դիտարկում եւ հարցադրում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ 5 բյուջետային գլխավոր կարգադրիչների բյուջետային ծրագրերի վերաբերյալ:

2023 թվականի ինն ամիսներին Բյուջետային գրասենյակը ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի աջակցությամբ ու ԱԺ պատգամավորների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպել է աշխատաժողով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ շեշտադրելով ծրագրային, գենդերազգայուն եւ ԿԶՆ բյուջետավորման հարցերը» թեմայով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ փորձ է արվում ավելացնել բյուջետային գրասենյակի կարողությունները՝ ներգրավելով համապատասխան փորձագետներ ոլորտային կառույցներից:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է փետրվարի 26-ին` «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:


19.02.2024
Գիրք նվիրելու օրը խորհրդանշական էր նաեւ Ազգային ժողովում
Ազգային ժողովում նշվել է Գիրք նվիրելու տոնը: Խորհրդարանում տոնի կապակցությամբ հյուրընկալվել էին Անտոն Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի աշակերտները, տնօրենն ու ուսուցիչները: Գրքի տոնին ընդառաջ դպրոցում հայտարարվել էր ընթերցանության մարաթոն, որի մասնակիցներն էլ այցելել էին Ազգային ժողով: 2008 թվա...

19.02.2024
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում պատգամավորը Գիրք նվիրելու օրվա առիթով Ազգային ժողովի կողմից գրքեր է...

19.02.2024
Համաձայնագրով կկարգավորվեն պետական (մունիցիպալ) գնումների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից տրամադրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հետ կապված փոխհարաբերությունները
Ընդհանուր առմամբ սա պետք է դյուրացնի Հայաստանի Հանրապետությունից հայկական ընկերությունների մասնակցությունը ԵԱՏՄ շուկայում տեղի ունեցող պետական եւ մունիցիպալ գնումներին: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փե...

19.02.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am