««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախագծերն ուղղված են ՏՏ ոլորտի աջակցմանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել քննարկում ՀՀ վարչապետի հետ, մասնակցել են խոշոր հարկատու ընկերություններ: Բաբկեն Թունյանը հավաստիացրել է, որ կա պայմանավորվածություն՝ մինչեւ 2024 թվականի կեսն ունենալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող համապարփակ օրենսդրություն:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: