National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
22.12.2023
Հանրությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաեւ մեր պետականությանը, տնտեսությանը, ֆինանսական կայունությանը. Գեւորգ Պապոյան
1 / 3

Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Խորհրդարանը քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ` համապատասխանաբար 70 տոկոս եւ 30 տոկոս համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70 տոկոս չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր` ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր` առավելագույնը 225 մլրդ ՀՀ դրամ:

«Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը: Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային պարտավորություն չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանը` առաջարկելով հավանության արժանացնել ներկայացված նախագիծը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակում բանկային համակարգի պատասխանատվությունն ինչպես է արձանագրվում տվյալ օրենսգրքում եւ որոնք են այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնում են:

«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը, որի հետեւանքով զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը Կառավարությանը, որի փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկերը, որոնք բանկերն այլ պայմաններում պետք է կրեին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Ֆինանսների նախարարը պարզաբանումներ է ներկայացրել «պահանջի զիջման իրավունքին», պարտատոմսերի ժամկետներին, հնարավոր կեղծ գործարքների բացահայտմանը, բանկային գաղտնիքին վերաբերող հարցերի առնչությամբ:

«Սա փաստացի մեր հերթական աջակցությունն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ելույթում նշել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ընդգծելով, որ բավականին հավասարակշռված նախագիծ է, որտեղ հանրությունը, հասարակությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաեւ մեր պետականությանը, տնտեսությանը, ֆինանսական կայունությանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, չափազանց կարեւորելով ֆինանսական, բանկային համակարգին ցուցաբերվող աջակցությունը, նշել է, որ հարցը պետք է ամբողջական լուծում ունենա` ներառյալ քաղաքացիների, տնտեսավարող այլ սուբյեկտների, ինչպես նաեւ` Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը պատրաստելու տեսակետից` ամբողջական բազավորման համար:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Գեւորգ Պապոյանը նշել է, որ սա քաղաքական որոշում է, որի շահառուն ԼՂ հայերն են, Հայաստանի ֆինանսական կազմակերպություններն ու ՀՀ քաղաքացիները: Նրա խոսքով եթե այսօր չկայացվի այդ քաղաքական որոշումը, ապա հնարավոր է խնդիրներ ունենանք ֆինանսական կայունության հետ կապված: Հետեւաբար, օրենքի ընդունմամբ նմանատիպ ռիսկերը կվերանան:

Եզրափակիչ ելույթում Ֆինանսների նախարարն անդրադարձել է բարձրացրած հարցադրումներին` նշելով, որ առաջարկվող նախագիծն արդյունավետ բալանսավորված որոշում է, որի նպատակը բանկային համակարգի կայունությունն ապահովելն է:  


22.12.2023
Հայաստանում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը եւ շարունակական կատարելագործմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն եւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններից: Նախագծերն ուղղված են դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բար...

22.12.2023
Առաջարկվում է պետական մարմինների եւ ՏԻՄ-երի, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին
Առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին: Նախատեսվում է, որ էլեկտրոնային ծանուցումներն իրականացվելու են Պետական եկամուտների կոմիտեի էլեկտ...

22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը
««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստո...

22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել, օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովը եր...

22.12.2023
Արձանագրության վավերացմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան ազատ մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 20...

22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Անուշ Քլոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադր...

22.12.2023
Նախաձեռնությամբ կերկարաձգվի ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության պետական աջակցության տրամադրումը 1 տարի ժամկետով
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարացնել եւս մեկ տարով` մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի ...

22.12.2023
Հանձնաժողովում քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը հանձնաժողովի  անդամներին ներկայացրել են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը,...

22.12.2023
Օրենսդրական նախաձեռնությունն առանցքային նշանակություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում
Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցմամբ եւ վերահսկողության միջոցների սահմանմամբ: «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկա...

22.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահեր նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.12.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.12.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.12.2023
Նախաձեռնություն՝ ուղղված քաղաքացիների դատավարական իրավունքների իրացման արդյունավետության բարձրացմանը
Նախաձեռնությունը միտված է մեր քաղաքացիների համար ավելի լավ ծառայություններ մատուցելուն. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները: Ըստ զեկուցողի՝ ...

22.12.2023
Օրենսդրական նախաձեռնություն` ուղղված դատարանների գործունեության բեռնաթափմանը
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է իրավական կարգավորումներ սահմանել եւ դրանք համապատասխանեցնել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը: Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ...

22.12.2023
Առաջարկվող փոփոխություններով ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակելու եւ ազատելու է ՀՀ վարչապետը. Արմենուհի Հարությունյան
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը դասվում է վարչապետին ենթակա մարմինների շարքին, մինչդեռ ծառայության տնօրեն ու տնօրենի տեղակալներ, գործող կարգավորումների համաձայն, պաշտոնին նշանակվում եւ պաշտոնից ազատվում են ՀՀ նախագահի կողմից: Անհրաժեշտ է վե...

22.12.2023
Նախաձեռնությամբ ԿԸՀ-ն կշարունակի իրականացնել ընտրական գործընթացի բոլոր փուլերի վերահսկողությունը
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը: Հիմնական զեկուցող Արփինե Դավոյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի գործող...

22.12.2023
Խորհրդարանում ներկայացվել են «Փրկություն» կենտրոնի սաների՝ Ամանորի խորհրդին համահունչ աշխատանքները
Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո մշտապես ներկայացվում են ինչպես հայտնի ստեղծագործողների, այնպես էլ երիտասարդների գործերը: Այս անգամ հերթը «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաներինն էր: Ներկայացված ձեռքի աշխատանքն...

22.12.2023
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության  նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ որոշ նախագծերի երկրորդ ը...

22.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակել է նախորդ օրն ընդմիջված «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն առանցքային նշանակությո...

22.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.12.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն արտահերթ նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին` ժամը 17:40-ին, 414 սրահում կգումարի արտահերթ նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին` ժամը 17:40-ին, 214 սրահում:Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am