National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2023
Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխությամբ
1 / 2

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից վերջին շրջանում զանգահարում են 44-օրյա պատերազմի ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողներին եւ տեղեկացնում, որ նրանց հաշմանդամության կարգը փոխվել է: Օրինակ` առաջին կարգից տեղափոխվել է երրորդ կարգ:

Նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ հաշմանդամության կարգի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ  մինչեւ պրոթեզավորման գործընթացն անցնելն այդ զինծառայողներն ունեցել են շարժունակության խնդիր, հետեւաբար այդ ժամանակ ստացել են, օրինակ, առաջին կարգ: Պրոթեզավորման փուլին հասնելու համար շատերը սպասել են ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի: Նախարարը նշել է, որ պրոթեզավորումն անցնելուց հետո կրկին տեղի է ունենում վերափորձաքննություն, որի արդյունքում որոշում է կայացվում: Օրինակ` եթե վերականգնվել է շարժունակությունը, փոփոխություն է կատարվում հաշմանդամության կարգում:

Արձագանքելով` Էմմա Պալյանը նշել է, որ ահազանգած զինծառայողների խոսքով որքան էլ պրոթեզավորում լինի, այն չի կարող փոխարինել բնական վերջույթներին:

Մանրամասները` տեսանյութում: