National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2023
Հանրային միջոցներից տրվող աջակցությունն ինչո՞ւ է համարվում առեւտրային գաղտնիք. Բաբկեն Թունյանի հարցը ԲՏԱ նախարարին
1 / 2

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ անցյալ տարեվերջին Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամի չափով աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտերկրյա գնորդների հետ, տուժել են դրամի արժեւորումից: Լրատվամիջոցներից մեկը հարցում է ուղարկել ԲՏԱ նախարարություն` ցանկանալով իմանալ` ո՞ր ընկերություններն են ստացել այդ աջակցությունը եւ յուրաքանչյուրը որքա՞ն աջակցություն է ստացել: Պատասխան է եկել, որ այդ տեղեկությունն առեւտրային գաղտնիք է: Հանրային միջոցներից տրվող աջակցությունը բյուջեի կատարողականի գումարների ծախսման արդյունավետության հետ կապված միջոցառումն ինչո՞ւ է համարվում առեւտրային գաղտնիք:

«Լրատվամիջոցից ստացված հարցման բոլոր կետերին պատասխանել ենք, բացի այդ կետից: Մենք գրել էինք, որ չունենք ընկերությունների համաձայնությունը տվյալները բացահայտելու հետ կապված, քանի որ մեր մասնագիտական ստորաբաժանումների կողմից կարծիք էր տրվել, որ հնարավոր է` պարունակում է առեւտրային գաղտնիք»,- ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում: