National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2023
Քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 7

Հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային փորձը: Ըստ այդմ` Անահիտ Սարգսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, փաստաբան է, 2017-2019 թվականներին եղել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, տիրապետում է երեք լեզվի, մի շարք գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Կառավարության բոլոր նախագծերին դեմ է քվեարկում, հետաքրքրվել է` ո՞րն է նրանց ակնկալիքը, չէ՞ որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից է կախված թեկնածուի ընտրվելը:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը կշահի, եթե թեկնածուն ընտրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցրել է` արդյոք զեկուցողին չի հետաքրքրում իրենց թեկնածուն կընտրվի՞, թե` ոչ:

Խմբակցության ղեկավարը կրկնել է, որ երկիրը կշահի նման պրոֆեսիոնալ մասնագետի գործունեությունից:

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է, թե 2017 թվականին Հայաստանում քանի մենաշնորհ է եղել:

Ի պատասխան նշվել է, որ 2018 թվականից մինչ այսօր բենզին ներկրող ընկերությունների չափաբաժինը շատ քիչ է փոխվել, շաքարավազ ներկրող խոշոր կազմակերպությունների չափաբաժիններն առհասարակ չեն փոխվել, նույնը վերաբերում է նաեւ հացահատիկին:


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանը,  շնորհակալություն հայտնելով ընդդիմադիր խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար, ներկայացրել է իր տեսլականը հանձնաժողովում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նշվել է, որ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է: Թեկնածուն շեշտադրել է ազատ ու բարեխիղճ մրցակցության անհրաժեշտությունը, կարեւորել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Նա կողմ է բնական մենաշնորհների վերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի տնտեսության ակտիվացմանը:

Անահիտ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում առնչվել են տնտեսական մրցակցությանը, մենաշնորհներին, գերիշխող դիրքի չարաշահմանը, հանձնաժողովի գործունեության թվայնացմանը եւ այլն:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվել է` արդյո՞ք թեկնածուին հետաքրքիր է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես է քվեարկելու:

Ի պատասխան` Անահիտ Սարգսյանը նշել է. «Իմ ընտրությունը եւ իմ աշխատանքը հանձնաժողովին, կարծում եմ, օգտակար կլինի»:

Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արփինե Դավոյանը բարձրաձայնել են տարիներ առաջ սոցիալական ցանցերում թեկնածուի ոչ պատշաճ գրառումները ժողովրդի եւ իշխող քաղաքական ուժի վերաբերյալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է` թե ո՞րն է թեկնածուի խորհրդարան գալու իմաստը, երբ ոչ պատշաճ գրառումներ է կատարել մեր ժողովրդի հասցեին:

Թեկնածուի կարծիքով ինքը լավ կաշխատի հանձնաժողովում:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում անդրադարձել են թեկնածուի նախկինում կատարած նպատակային ոչ պատշաճ արտահայտություններին ու սոցիալական ցանցերում արված գրառումներին:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:


14.06.2023
Էկոնոմիկայի նախարարության մարզային մոնիտորինգի վարչության աշխատակիցների կրճատմամբ խնդիրնե՞ր են առաջացել. Արփինե Դավոյանի հարցն Էկոնոմիկայի նախարարին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արփինե Դավոյանը նախ հիշեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից մեկը գյուղատնտեսությունն է, ապա Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել մարզային մոնիտորինգի վարչության աշխատակիցների թվի կրճատմամբ, վարչության գործունեության դադարեցմամբ: Պատգամավո...

14.06.2023
Կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը. Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է` գյուղացիները ծիրանի արտահանման հետ կապված կբախվե՞ն խնդիրների, խաղողի մթերման վերաբերյալ Կառավարությունն ի՞նչ ռազմավարություն է մշակել եւ հողային պաշարն...

14.06.2023
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հայտնի սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյանը` Լիլիթ Մինասյանին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է հա...

14.06.2023
Սերգեյ Բագրատյանի հարցն ԱԳ նախարարին վերաբերել է խաղաղության բանակցության գործընթացին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով: «Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փ...

14.06.2023
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ Աղվան Վարդանյանի առաջարկը` պատասխանելով պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, մեջբերելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցից մի հատված, խնդրել է մեկնաբանել վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ Աղվան Վարդանյանի առաջարկը...

14.06.2023
Ավելացել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. Ալխաս Ղազարյանի հարցը` Սուրեն Պապիկյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով` նշելով, որ օրերս ակտիվացել են սահմանային հրադադարի խախտումներն Ադրբեջանի կողմից: Նշվել է, որ այսօր 2 օտարերկրացի է վիրավորվել: Պատգամավորի խոսքով ավ...

14.06.2023
Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխությամբ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից վերջին շրջանում զանգահարում են 44-օրյա պատերազմի...

14.06.2023
ԱԱՀ վերադարձի խարդախությամբ զբաղվող շղթաներ են բացահայտվել. կան կալանավորվածներ. Նիկոլ Փաշինյան
2022 թվականի տնտեսական գործունեության արդյունքում էական առաջընթաց ունենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Գուրգեն Արսենյանն ու նկատել, որ ԱԱՀ պրոցեսը ողջունելի է, բայց կան մտահոգություններ օրինականության հետ կապված. ձեւավորվել է խարդախների պլաստ, որը զբաղված է ԱԱՀ վերադարձ...

14.06.2023
Նանոտեխնոլոգիաների ոլորտում հայազգի գիտնականի գյուտը չի կիրառվում, ինչո՞ւ. Լուսինե Բադալյանը` ԲՏԱ նախարարին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցադրմանը զուգահեռ հիշեցրել է, որ տարիներ առաջ իրենց դիմել էին ԱՄՆ-ում բնակվող հայազգի գիտնականներ ու ցանկություն հայտնել իրենց կողմից պատենտավորված գյուտն ու գիտելիքները ծառայեցնել ՀՀ-ին: «Խոսքը նանոտեխնոլոգիաների, մասնավորապե...

14.06.2023
Արդյո՞ք քննարկվում է ՀՀ-ում ռուսական դպրոցներ հիմնելու հարցը. Ալեքսեյ Սանդիկովը` ԿԳՄՍ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական սեկտորի համար դասագրքեր ձեռք բերելու նպատակով: Պատգամավորը նկատել է նաեւ, որ վերջերս քն...

14.06.2023
Բջջայիններից եւ ականջակալներից օգտվելու պատճառով վեց դիմորդ հեռացվել է քննությունից. ԿԳՄՍ նախարարը` միասնական քննությունների մասին
Ահազանգեր ենք ստանում` թե' միասնական քննություններ, թե' դպրոցում ավարտական քննություններ հանձնելու ընթացքում որոշ դիմորդներ ու շրջանավարտներ կարողանում են օգտվել բջջային հեռախոսներից ու ականջակալներից: Ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու համար: Այս մասին հունիսի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավար...

14.06.2023
Հանրային միջոցներից տրվող աջակցությունն ինչո՞ւ է համարվում առեւտրային գաղտնիք. Բաբկեն Թունյանի հարցը ԲՏԱ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ անցյալ տարեվերջին Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամի չափով աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունները, որոնք հիմնականում ...

14.06.2023
Ազգային ժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
Բոլոր ուղղություններով դրական զարգացումներ ենք ունեցել, ուստի ինձ համար մեծ բերկրանք էր ներկայացնել այն ձեռքբերումներն ու ցուցանիշները, որոնք ունեցել ենք 2022 թվականին: Այս մասին հունիսի 14-ին Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` «Հայաստանի Հանրապետ...

14.06.2023
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծ...

14.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կ...

14.06.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.06.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.06.2023
Խորհրդարանը շարունակել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը
ԱԺ հունիսի 14-ի նիստում շարունակվել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանից հետաքրքրվել է` ճանապարհային քարտեզ ու գնահատական կա՞, ի՞նչ ծավալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am