National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2023
Ազգային ժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
1 / 6

Բոլոր ուղղություններով դրական զարգացումներ ենք ունեցել, ուստի ինձ համար մեծ բերկրանք էր ներկայացնել այն ձեռքբերումներն ու ցուցանիշները, որոնք ունեցել ենք 2022 թվականին: Այս մասին հունիսի 14-ին Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համատեքստում:

«Հանդիպում են կարծիքներ, որ Կառավարությունը որեւէ կապ չունի այդ 12,6 տոկոս տնտեսական աճի հետ, եւ որ տնտեսությունն աճել է Կառավարությունից բացարձակապես անկախ պատճառներով: Կառավարությունը հարկաբյուջետային քաղաքականություն է վարում, ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում բարեփոխումներ է իրականացնում ու հանրությանը բազմապիսի ծառայություններ մատուցում, այդ թվում` անվտանգային: Չնայած անվտանգային ու լոգիստիկ խնդիրներին` Հայաստանը հրաշալի վայր է ապրելու եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար»,- նշել է Ֆինանսների նախարարը:

Վահե Հովհաննիսյանը վերահաստատել է, որ երկրում կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը, արագ զարգացող հանրային ենթակառուցվածքներն ու բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր զբոսաշրջիկների, օտարերկրացիների, այդ թվում` ռուս ռելոկանտների համար: Այս համատեքստում նախարարը նշել է. «Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանի Դաշնությունից արտագաղթողների առաջին եռյակում, պետք է հարցնել` ինչո՞ւ Ադրբեջանը չկա այդ ցանկում` մենք մրցում ենք մեզնից զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները»:

Գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաեւ այլ քննարկումների, որոնք վերաբերել են ՀՀ քաղաքացու ու երկրի տնտեսական աճի միջեւ եղած կապին. «Փորձ է արվում համոզել, թե ՀՀ քաղաքացիները միայն տուժել են 8,6 տոկոս գնաճից: Պետք է փաստել` տնտեսական աճն արտացոլվել է բազմաթիվ ճյուղերում` ի տարբերություն մինչեւ 2008 թվականի զարգացումների, երբ այն կենտրոնացած է եղել շինարարության ոլորտում: 2022 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15,5 տոկոսով, կազմելով` 235.576 դրամ, իսկ իրական աշխատավարձը 8,6 տոկոս տնտեսական աճի պարագայում աճել է 6,3 տոկոսով: Գործազրկությունը նվազել է 13-16 տոկոսով: Ասում են` սա ապահովվել է միայն ռուս` ՏՏ ոլորտի մասնագետների շնորհիվ, սակայն 2022 թվականին գրանցված 55.000 նոր աշխատողներից 45.000-ը ՀՀ քաղաքացիներ են, ընդ որում` պետական կառավարման համակարգի 19 հիմնարկներում ավելի քան 500 հաստիք է կրճատվել, հաստիքներ են ավելացվել դատական համակարգում` պրոբացիայի ծառայության ներդրման ու դատավորների քանակի ավելացման պատճառով: Հաշվետու տարում 10.000-ով նվազել է ընտանեկան նպաստից օգտվող ընտանիքների թիվը` դառնալով 72.748»:

Ըստ նախարարի` Ջինիի գործակցի ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունն ամենացածր երկրների շարքում է: 2021 թվականին այն կազմել է 0,27, Վրաստանինը` 0,34, Շվեդիայինը` 0,28, Ֆրանսիայինը` 0,30:

«Կարեւոր ցուցանիշ է աղքատության էլաստիկության գործակիցը: Վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ տոկոսային կետով ՀՆԱ աճը հանգեցնում է մեկ տոկոսով աղքատության նվազման: Վստահ եմ, որ 2022 թվականի աղքատության ցուցանիշի հրապարակումից հետո կնկատենք նաեւ դրա նվազումը»,- ասել է Վահե Հովհաննիսյանն ու հաստատել` առաջիկա տարիների սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու խոցելի խմբերին: «2026 թվականին երկրում չպետք է ունենանք ծայրահեղ աղքատներ ու աղքատ թոշակառուներ»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարը հաստատել է, որ տնտեսական աճը ոչ միայն բարելավել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցությունը, այլ նաեւ հնարավոր դարձրել հավաքագրել ավելի քան 82 մլրդ դրամ հավելյալ հարկային եկամուտ, ինչի շնորհիվ ծրագրված ժամանակից շուտ է հնարավոր դարձել բարձրացնել թոշակներն ու մեղմել գնաճի բացասական հետեւանքները թոշակառուների համար: Բյուջեի եկամուտները 2022 թվականին կազմել են 2 տրիլիոն 263 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 379 մլրդ դրամով:

Նախարարի խոսքով 2022 թվականին հարկային եկամուտների կառուցվածքում մեծացել է շահութահարկի մասնաբաժինը, ինչը վկայում է, որ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվելն ավելի շահութաբեր է դարձել:

Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ Կառավարությանն անհանգստացնող թեմաներին: «59.000 շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտները միասին վճարում են շուրջ 40 մլն դրամ կամ հարկային եկամուտների 2 տոկոսը: Սա անհանգստացնող է մեզ համար, այստեղ անելիք ունենք»,- ասել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նշել է նաեւ այլ ֆինանսական ցուցանիշներ, ըստ որոնց` 2022 թվականի եկամտային հարկի մասնաբաժինն ընդհանուր եկամուտների մեջ նվազել է 2,2 տոկոս տոկոսային կետով` կազմելով 24,7: 2022 թվականին հարկատուներին վերադարձվել է 47 մլրդ դրամ եկամտահարկ, ինչը 14,7 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու տարվա հունվարի 1-ից 1 տոկոսային կետով նվազել է եկամտային հարկի դրույքաչափը, ինչի հետեւանքով չի հավաքագրվել շուրջ 20 մլրդ դրամ, սա իր հերթին ավելացրել է մեր քաղաքացիների կողմից տնօրինվող եկամտի մակարդակը` նպաստելով նրանց բարեկեցության մակարդակի աճին: Ծախսերը 2022 թվականին կազմել են 2 տրիլիոն 242 մլրդ դրամ, ինչը 238 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Ծախսերը կատարվել են 98 տոկոսով, կապիտալ ծախսերը` 95 տոկոսով, ընդ որում` հավաքված հարկերի հաշվին կատարված կապիտալ ծախսերը կատարվել են 97 տոկոսով:

«Հայաստանը պետք է դուրս գա զարգացման միանգամայն այլ արագության եւ դրա համար անհրաժեշտ է բարելավել լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու մեր կարողությունները»,- ընդգծել է Ֆինանսների նախարարը:

Գերատեսչության ղեկավարը գերազանց չի գնահատել կատարված աշխատանքը, բայց եւ հաստատել` անհնար է ամեն ինչ ու բոլոր ուղղություններով միանգամից շտկել: Կառավարության ծրագիրը պետք է իրականացվի իր տրամաբանական հաջորդականությամբ:

Վահե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ 2022 թվականին Կառավարության հայտարարած առաջնահերթություններին` անվտանգությանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու ԿԳՄՍ զարգացմանը, թվել դրանց հատկացված ֆինանսական ցուցանիշները. «Թե' եկամտային, թե' ծախսային մասով 2022 թվականի բյուջեն կատարվել է ամբողջությամբ` իր նախանշած թիրախների համապատասխան»:

Նախարարը ելույթն ավարտել է լավատեսական ցուցանիշով. «Կառավարության պարտքը 10 մլրդ դոլարից ավելի է կազմում: Դրամով արտահայտված ՀՀ կառավարության պարտքը նվազել է. 4 տրիլիոն 210 մլրդ դրամից իջել է 3 տրիլիոն 970 մլրդ դրամի: Պարտքը գնահատվում է ՀՆԱ հետ համեմատությամբ: Երկրի պարտքը 2021 թվականի դեկտեմբերին կազմում էր 60,2 տոկոս, իսկ 2022 թվականի դեկտեմբերին այն կազմել է 46,7 տոկոս: Սա հիանալի արդյունք է: Չինաստանի պարտքը կազմում է 77 տոկոս, Վրաստանինը` 41, Աֆղանստանինը` 7,4, որովհետեւ վերջինս աղքատ երկիր է, չի կարող պարտքի վերադարձ երաշխավորել: Այսպիսի երկրներին օգնություն են տալիս, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանն օգնություն ստացող երկիր չէ, այլ վերջերս դարձել է դոնոր համայնքի անդամ ու փոքրիկ երկրներին օգնելու հարցում իր ներդրումն ունի»:

Պատգամավորները հարցեր են հնչեցրել, որոնք վերաբերել են բյուջեի փաստացի կատարողականին, գյուղատնտեսությանը, շրջանառության հարկի վերացման հնարավորությանը, Արցախին տրված օժանդակությանը, ներդրումներին եւ այլ թեմաների:

«Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ երեք մոտեցմամբ. առաջինը միջնաժամկետ պարտքի կայունության ապահովումն է, երկրորդը հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածությունը եւ դիրքը, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացումը»,- ասել է հարակից զեկուցող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ԿԲ եզրակացությունը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Ըստ հարակից զեկուցողի` աշխարհաքաղաքական մարտահրավերներով եւ էական տնտեսական անորոշություններով ուղեկցվող 2022 թվականին համաշխարհային տնտեսությունում, այդ թվում` ՀՀ գործընկեր երկրներում արձանագրվել է տնտեսական աճի տեմպի դանդաղում: Այդուհանդերձ, գործընկեր երկրներում էական տնտեսական խնդիրներին զուգահեռ Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին արձանագրել է զգալի դրական զարգացումներ, ինչը Մարտին Գալստյանի գնահատմամբ մեծամասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության եւ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով ապրիլ ամսից դեպի Հայաստան միջազգային այցելուների, աշխատուժի, ընկերությունների եւ ֆինանսական կապիտալի էական ներհոսքով: 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեի նախագծով թիրախավորված ցուցանիշը` կազմելով 12,6 տոկոս:

Ստեղծված իրավիճակում գների կայունության ապահովման նպատակով 2022 թվականին ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն` բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդհանուր երեք տոկոսային կետով:

ԿԲ նախագահի խոսքով իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման եւ արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների պատճառով տարվա երկրորդ կեսից սկսած նկատվել է թուլացում, եւ գնաճը երրորդ եռամսյակի սկզբից աստիճանաբար նվազել է ու տարեվերջին կազմել 8,3 տոկոս:

Մարտին Գալստյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ արտաքին պարտ/ՀՆԱ հարաբերակցության, տնտեսական ներուժի ավելացման, վարքագծային տնտեսության վերաբերյալ:
 


14.06.2023
Էկոնոմիկայի նախարարության մարզային մոնիտորինգի վարչության աշխատակիցների կրճատմամբ խնդիրնե՞ր են առաջացել. Արփինե Դավոյանի հարցն Էկոնոմիկայի նախարարին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արփինե Դավոյանը նախ հիշեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից մեկը գյուղատնտեսությունն է, ապա Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել մարզային մոնիտորինգի վարչության աշխատակիցների թվի կրճատմամբ, վարչության գործունեության դադարեցմամբ: Պատգամավո...

14.06.2023
Կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը. Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է` գյուղացիները ծիրանի արտահանման հետ կապված կբախվե՞ն խնդիրների, խաղողի մթերման վերաբերյալ Կառավարությունն ի՞նչ ռազմավարություն է մշակել եւ հողային պաշարն...

14.06.2023
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հայտնի սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյանը` Լիլիթ Մինասյանին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է հա...

14.06.2023
Սերգեյ Բագրատյանի հարցն ԱԳ նախարարին վերաբերել է խաղաղության բանակցության գործընթացին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով: «Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փ...

14.06.2023
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ Աղվան Վարդանյանի առաջարկը` պատասխանելով պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, մեջբերելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցից մի հատված, խնդրել է մեկնաբանել վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ Աղվան Վարդանյանի առաջարկը...

14.06.2023
Ավելացել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. Ալխաս Ղազարյանի հարցը` Սուրեն Պապիկյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով` նշելով, որ օրերս ակտիվացել են սահմանային հրադադարի խախտումներն Ադրբեջանի կողմից: Նշվել է, որ այսօր 2 օտարերկրացի է վիրավորվել: Պատգամավորի խոսքով ավ...

14.06.2023
Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխությամբ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից վերջին շրջանում զանգահարում են 44-օրյա պատերազմի...

14.06.2023
ԱԱՀ վերադարձի խարդախությամբ զբաղվող շղթաներ են բացահայտվել. կան կալանավորվածներ. Նիկոլ Փաշինյան
2022 թվականի տնտեսական գործունեության արդյունքում էական առաջընթաց ունենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Գուրգեն Արսենյանն ու նկատել, որ ԱԱՀ պրոցեսը ողջունելի է, բայց կան մտահոգություններ օրինականության հետ կապված. ձեւավորվել է խարդախների պլաստ, որը զբաղված է ԱԱՀ վերադարձ...

14.06.2023
Նանոտեխնոլոգիաների ոլորտում հայազգի գիտնականի գյուտը չի կիրառվում, ինչո՞ւ. Լուսինե Բադալյանը` ԲՏԱ նախարարին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցադրմանը զուգահեռ հիշեցրել է, որ տարիներ առաջ իրենց դիմել էին ԱՄՆ-ում բնակվող հայազգի գիտնականներ ու ցանկություն հայտնել իրենց կողմից պատենտավորված գյուտն ու գիտելիքները ծառայեցնել ՀՀ-ին: «Խոսքը նանոտեխնոլոգիաների, մասնավորապե...

14.06.2023
Արդյո՞ք քննարկվում է ՀՀ-ում ռուսական դպրոցներ հիմնելու հարցը. Ալեքսեյ Սանդիկովը` ԿԳՄՍ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական սեկտորի համար դասագրքեր ձեռք բերելու նպատակով: Պատգամավորը նկատել է նաեւ, որ վերջերս քն...

14.06.2023
Բջջայիններից եւ ականջակալներից օգտվելու պատճառով վեց դիմորդ հեռացվել է քննությունից. ԿԳՄՍ նախարարը` միասնական քննությունների մասին
Ահազանգեր ենք ստանում` թե' միասնական քննություններ, թե' դպրոցում ավարտական քննություններ հանձնելու ընթացքում որոշ դիմորդներ ու շրջանավարտներ կարողանում են օգտվել բջջային հեռախոսներից ու ականջակալներից: Ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու համար: Այս մասին հունիսի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավար...

14.06.2023
Հանրային միջոցներից տրվող աջակցությունն ինչո՞ւ է համարվում առեւտրային գաղտնիք. Բաբկեն Թունյանի հարցը ԲՏԱ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ անցյալ տարեվերջին Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամի չափով աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունները, որոնք հիմնականում ...

14.06.2023
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծ...

14.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կ...

14.06.2023
Քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայա...

14.06.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.06.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.06.2023
Խորհրդարանը շարունակել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը
ԱԺ հունիսի 14-ի նիստում շարունակվել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանից հետաքրքրվել է` ճանապարհային քարտեզ ու գնահատական կա՞, ի՞նչ ծավալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am