National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2023
Արդյո՞ք քննարկվում է ՀՀ-ում ռուսական դպրոցներ հիմնելու հարցը. Ալեքսեյ Սանդիկովը` ԿԳՄՍ նախարարին
1 / 2

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական սեկտորի համար դասագրքեր ձեռք բերելու նպատակով: Պատգամավորը նկատել է նաեւ, որ վերջերս քննարկվել է Հայաստանում 4 ռուսական դպրոց բացելու հարցը: Դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին` պատգամավորը հետաքրքրվել է` արդյո՞ք այդ հարցը դեռ օրակարգում է:

«Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ արձանագրություն ունենք, որով նախանշված են մի շարք ծրագրեր: Ինչ վերաբերում է համատեղ  հանրակրթական ծրագրերին, դրանք ունեն  երկու ուղղություն. մեկը Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կրթության իրավունքի ապահովվումն է, հանրակրթական 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասեր, եւ մյուսը` համատեղ հանրակրթական ծրագիրը, որը հնարավոր է իրականացնել մեր օրենսդրության շրջանակում»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել` եթե խոսում ենք այնպիսի համատեղ ծրագրի մասին, որին պետք է մասնակից լինեն նաեւ մեր քաղաքացիները, ապա հրաշալի օրինակ ունենք հայ-չինական դպրոցի օրինակով: Այս տարբերակը եւս քննարկվում է:

Մանրամասները` տեսանյութում: