National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.04.2006
«Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային հակակոռուպցիոն համաժողով Երեւանում

Ապրիլի 6-7-ը Աժ-ում աշխատանքները կսկսի «Աժ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային համաժողովը, որը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ (ԱՄՆ այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությամբ) կազմակերպել են Ազգային ժողովը, ԵԱՀԿ-ն,  Եվրասիա հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ-ն եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

Ապրիլի 6-ին համաժողովը կբացվի ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Եվրասիա հիմնադրամի փոխնախագահ Անդրեա Հարիսի, ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի խոսքով:

Այնուհետեւ քննարկումները կշարունակվեն «Խորհրդարան-քաղաքացիական հասարակություն համագործակցության մոդելներ եւ GOPAC -ի փորձը», «Խորհրդարան-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում», «Պետություն-հասարակական կազմակերպություններ համագործակցության փորձը», «Կոռուպցիան եւ «ստվերային իրավունքը»`  օրենսդրությունը որպես դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոց», «Հանրային վերահսկողության մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում»` «Վերահսկիչ պալատի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ սահմանադրական բարեփոխումների համատեքստում», «Վերահսկիչ պալատի համագործակցությունը  զանգվածային լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության հետ», «Հանրային վերահսկողության մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում», «Զանգվածային լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում»` «Կոռուպցիայի եւ մամուլի ազատության հարաբերակցությունը», «ՀՀ ԶԼՄ օրենսդրությունը եւ դրա կիրառման ազդեցությունը հակակոռուպցիոն գործունեության մեջ լրագրողների ներգրավվածության վրա» թեմաներով:

Ապրիլի 7-ին խմբային քննարկումներ կլինեն ԱԺ-քաղաքացիական հասարակություն համագործակցություն, արտաքին վերահսկողության մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մամուլի դերը կոռուպցիայի դեմ պայքարում թեմաներով:

Համաժողովին մասնակցում են միջազգային մի շարք կազմակերպությունների եւ տաս երկրների ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից, ՀԱՀ-ից եւ այլ երկրներից:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների գլոբալ կազմակերպության` GOPAC-ի հայաստանյան կառույց: Համաժողովը, հայտարարության ընդունումից հետո, կամփոփվի մամլո ասուլիսով:


05.04.2006
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը
«Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության  (GOPAC)» Հայաստանի Ազգային կառույցի հիմնադրման կապակցությամբ եւ հաշվի առնելով համաշխարհային այդ կազմակերպության ընթացակարգերը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ազգային ...

05.04.2006
Սննդամթերքի անվտանգության հարցը քննարկվեց խորհրդարանում
Սպառողների իրավունքների պաշտպանության պատգամավորական համագործակցության խումբը ապրիլի 5-ին գումարել էր նիստ: Քննարկման առանցքում վտանգավոր պարենային հումքի եւ սննդի հարցն էր: Խումբը կազմված է խորհրդարանական խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչներից, գործում է շուրջ մեկուկես տարի` ՀՅԴ խմբակցության ...

05.04.2006
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի`  ապրիլի 5-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am