National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2006
Հայագիտության զարգացումը օրախնդիր է

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին տեղի ունեցան հայագիտական առարկաների դասավանդման հիմնախնդիրներին վերաբերող լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, նախարարներ, կրթության եւ գիտության ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀԴ խմբակցության նախաձեռնությամբ եւ խորհրդարանական մյուս խումբ-խմբակցությունների ակտիվ մասնակցությամբ Ազգային ժողովում սկսվել են «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող, հայագիտական առարկաների դասավանդման հիմնախնդիրներին առնչվող օրինագծերի քննարկումները եւ հորդորեց մասնակիցներին իրենց առաջարկներով ու դիտողություններով ակտիվորենմասնակցել եւ նպաստել օրինագծերի բարելավմանը, որոնք վերաբերում են հայագիտակ ան առարկաների դասավանդմանը, հայագիտական կենտրոնների, դասագրքերի, հայագիտական կայքի ստեղծմանն ու համակարգչային կոդավորման խնդիրներին:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ գործողության մեջ է նոր կրթակարգը, որը թեեւհամապատասխանում է ազգային դպրոցի չափանիշներին, բայց եթե հայագիտության զարգացմանը նպաստող փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի, նախարարությունը պատրաստ է ակտիվորեն արձագանքել եւ բարեփոխել կրթակարգը: Նա տեղեկացրեցվերջերս կայացած մայրենի լեզվի եւ գրականության դասագրքերի մրցույթի մասին եւ մտահոգություն հայտնեց ոչ ակտիվ մասնակցության համար, ինչը այս ոլորտում ազգային ներուժն ամբողջովին չօգտագործելու փաստ է: Պարոն Երիցյանն անդրադարձավ նաեւ կրթական բարեփոխումների ներկա վիճակին, խոսեց ավագ դպրոցը հոսքային դարձնելու, հայագիտական կենտրոններ ստեղծելու, սփյուռքի հետ կրթական ու մշակութային կ ապերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` հստակ ու ակնհայտ է, որ մարդկության գոյատեւումը միայն ազգերով է պայմանավորված, իսկ ազգի ինքնապահպանումը` հիմնականում ազգային ինքնագիտակցության զարգացմամբ: Պարոն Հովհաննիսյանը ափսոսանք հայտնեց, որ մենք պատմության կերտման սուբյեկտմեզ չենք համարում, մինչդեռ այս հարցում պետք է ավելի վճռական լինել եւ հայագիտության զարգացման խնդիրը դարձնել օրակարգային:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը համոզմունք հայտնեց, որ կենդանություն պետք է հաղորդել հոգեւոր Հայաստանին. դրա համար անհրաժեշտ է ազգային գաղափարախոսություն, որի հիմքում հայերենապաշտությունը պետք է լինի, որը պետք է հայ մանուկի մեջ ամրապնդվի մանկապարտեզից սկսած: Տիկին Աչոյանն առաջարկեց վերանայել կրթակարգի որոշ կետեր եւ հայ գրականությունն ու հայոց պատմությունը` որպես պարտադիր քննական առարկաներ, ներառել ավարտական առարկաների անվանացանկում:

ՀՀ գիտությ ունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի համոզմամբ` առանց հայ գրականության հնարավոր չէ պատկերացնել հայագիտությունը եւ հայեցի դաստիարակությունը: Պարոն Եղիազարյանը նույնպեսառաջարկեց հայ գրականության առարկան ներառել քննական առարկաների անվանացանկում:

Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի տնօրեն Սուրեն Զոլյանը նկատեց, որ հայագիտական առարկաները քննական դարձնելով ու ժամաքանակներ ավելացնելով միայն խնդիրը չի կարող լուծվել. անհրաժեշտ է մեթոդական մշակումների որակ ապահովել եւ հետեւողականություն: Բարձր տեխնոլոգիաների ներկա շրջանում հրատապ է քարտարաններից անցումը էլեկտրոնային տարբերակին:

ԱԺ պատգամ ավոր Լեւոն Մկրտչյանի գնահատմամբ` հայագիտությունը ոչ միայն գիտություն է, այլեւ կրթական չափորոշիչ, ուստի հայագիտական առարկաները`հայոց լեզուն ու գրականությունը, հայոց պատմությունն ու հայ կրոնի պատմությունը պետք է ուսուցանվեն առանձին-առանձին, դրանց ժամաքանակն ու դասավանդումը պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ խանդավառված չէ կրթակարգով, քանզի այն մեխանիկորեն հարմարեցված է եվրոպականին, իսկ հայագիտական կենտրոն ստեղծելու խնդիրը ավելորդ է, անգամ` վտանգավոր: Եթե ազգային պետություն ենք, գոնե վարչական եղանակներով պետք է պարտադրվի հայագիտական առարկաների պատշաճ ուսուցումը եւ դպրոցներին, եւ բուհերին: Ծրագրի մեջ որոշակի հատված պետք է վերաբերի նաեւ ավանդական ուղղագրությանն ու արեւմտահայերենին:

ԱԺ պատգամավ որ Գալուստ Սահակյանի գնահատմամբ` մենք ուժեղ պետություն ստեղծելու խնդիր ունենք, որի ճանապարհը դպրոցն է: Պետք է իմանալ բոլոր ժողովուրդների պատմությունը, լավ է, եթե գիտես շատ լեզուներ, բայց պիտի հաղորդակցվենք մերով. լեզուն ազգային մտածողություն է, որի կորուստըճակատագրական կարող է լինել:

Հնչեցին այլ ելույթներ եւ առաջարկներ եւս, որոնցում հայագիտության հիմնախնդիրը դիտարկվում էր ազգային անվտանգության տեսանկյունից, հայեցի դաստիարակությունը համարվում դպրոցի առաջնահերթ խնդիրներից մեկը, առաջարկվեց նաեւ տարբերակված վերաբերմունք ցուցաբերել հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին եւ վճարել ավելի բարձր աշխատավարձ:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հավաստիացրին, որ առաջարկներն ու դիտողությունները հաշվի կառնվեն կրթական բարեփոխումների եւ օրենսդրական, եւ գործադիր թեւին առնչվող աշխատանքներում:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS