National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
25.02.2022
Հակոբ Արշակյանը Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին` նոր Պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով:

Հակոբ Արշակյանը ողջունել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին, նշել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման, ինչպես նաեւ դատաիրավական համակարգում կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ ներկա քաղաքական իշխանությունը ջատագովն է Հայաստանում ժողովրդավարական համակարգի կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրական իրավունքի արդար եւ թափանցիկ իրացման, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ զարգացման: Այս համատեքստում Ազգային ժողովի փոխնախագահը կարեւորել է Պաշտպանի եւ նրա գրասենյակի պրոֆեսիոնալ, անաչառ գործունեությունը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանն օժտված է մարդկային լավագույն հատկանիշներով, անաչառ ու պատասխանատու է իր աշխատանքի նկատմամբ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում՝ ի նպաստ մեր պետության ու մարդու իրավունքների պաշտպանության:

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին իրեն ներկայացնելու համար: Նորընտիր Պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռեւս անելիքներ կան: Հաշվի առնելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարեւորությունը:


25.02.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Հայ պատվիրակը ելույթ է ունեցել նստաշրջանի համատ...

25.02.2022
Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ
Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը: ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ...

25.02.2022
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ Մարիա Կարապետյանն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին
Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը: Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ...

25.02.2022
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում Երեւան, 2022թ. փետրվարի 24 «Եվրոպական խորհր...

25.02.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կկազմակերպվի կոնֆերանս-քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակեր...

25.02.2022
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի շրջանավարտները ստացել են հավաստագրեր
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am