National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
25.02.2022
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը
1 / 1
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում

Երեւան, 2022թ. փետրվարի 24

«Եվրոպական խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը  2022թ. փետրվարի 24-ին Երեւանում անցկացրին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ)  երկրորդ նիստը՝ կարեւորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը.

Սա Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ նախորդ տարվա մարտ ամսին ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին հանդիպումն էր  եւ առիթ հանդիսացավ դրա կիրարկման ընթացքը դիտարկելու համար: Մենք ողջունում ենք արձանագրված առաջընթացը եւ քաջալերում Հայաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումների ուղին: Մենք նաեւ շեշտում ենք ԵՄ զգալի աջակցությունը, օրինակ՝ արդարադատության  բարեփոխումների կարեւոր ոլորտում:

Մենք ողջունում ենք այն փաստը, որ  ԵՄ տնտեսական  եւ ներդրումային ծրագիրը  զգալիորեն  կխթանի ներդրումները առանցքային ոլորտներում՝ ներառյալ  ռազմավարական տեսանկյունից կարեւոր միակցող նախագծերը եւ աջակցությունն առավել խոցելի շրջաններին, ինչպես նաեւ գնահատում ենք  ԵՄ ջանքերը՝ օգնելու Հայաստանին հաղթահարել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքները:

Վերջերս՝ նոյեմբերին, ստորագրված Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կարեւոր քայլ է, որից շոշափելիորեն կշահեն ինչպես ԵՄ, այնպես էլ  Հայաստանի քաղաքացիները եւ բիզնեսները: Միակցվածության ընդլայնումը կօգնի խթանել մարդկանց միջեւ շփումներն ու թափ հաղորդել տնտեսական աճին:

Ի թիվս շոշափելի արդյունքների հասնելու  այլ որոշակի քայլերի՝  մենք ողջունել  ենք նաեւ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական եւ նորարարական ծրագրի շրջանակներում Հայաստանի ասոցացման կարգավիճակի վերաբերյալ վերջին համաձայնագիրը եւ Եվրոպոլի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը:

Չնայած Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի եւ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով ստեղծված դժվարություններին՝ մենք արժեւորում ենք, որ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված եւ համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին: Արդյունքում,  Հայաստանի կառավարությունը հստակ մանդատ ստացավ երկրում հետագա բարեփոխումներ իրականացնելու, կառավարումը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ տնտեսությունն արդիականացնելու համար: Մենք շեշտել ենք  քաղաքականության մեջ բեւեռացումը նվազեցնելու անհրաժեշտությունը եւ կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին դրսեւորել զսպվածություն: Մենք նաեւ  կարեւորել ենք, որ բոլոր բարեփոխումներն իրականացվեն իշխանությունների տարանջատման եւ օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ առաջարկել ենք  սահմանադրաիրավական բոլոր հարցերի վերաբերյալ հայցել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը եւ հետեւել դրան:

Մենք վերահաստատում ենք մեր անփոփոխ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացվող գործընթացին՝ հիմնվելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքների վրա:

Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդի Նախագահի ներգրավվածությունը՝ աջակցելու վստահության մթնոլորտի  ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ անմիջական հաղորդակցության ուղիներ ստեղծելու եւ ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին վերադարձնելու միջոցով: Մենք խրախուսում ենք ակտիվացնել ԵՄ-ի  ներգրավվածությունը՝ լուծելու չլուծված այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպիսիք են մնացած բոլոր հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը, հակամարտության տարածքում մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինպես նաեւ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը:

Մենք անընդունելի ենք համարում 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ժամանակավոր մուտքը Հայաստանի տարածք, ինչը համարվում է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի խախտում: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հետագա գործընթացն ունի էական նշանակություն: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում սահմանային գոտիներից դուրս բերել բոլոր զինված ուժերը եւ վերադառնալ մինչեւ 2021թգ մայիսի 12-ը առկա ելման դիրքեր՝ էսկալացիան կանխելու եւ տեղի բնակչության իրավունքները երաշխավորելու նպատակով:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նշանակալի հնարավորություններ կստեղծի  Հայաստանի եւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար: Մենք աջակցում ենք այս նպատակին հասնելու Հայաստանի կառավարության հավակնություններին եւ խրախուսում ենք հետագա առաջընթացը: Մենք նաեւ մեծապես աջակցում ենք Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն ուղղված վերջերս գործադրված ջանքերին, քանի որ դրանց հաջողությունը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը եւ կայունությանը:

Մենք անհամբեր սպասում ենք  մեր միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ 2023թ. Բրյուսելում կամ Ստրասբուրգում կայանալիք Կոմիտեի 3-րդ նիստին»:


25.02.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Հայ պատվիրակը ելույթ է ունեցել նստաշրջանի համատ...

25.02.2022
Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ
Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը: ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ...

25.02.2022
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ Մարիա Կարապետյանն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին
Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը: Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ...

25.02.2022
Հակոբ Արշակյանը Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին` նոր Պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով: Հակոբ Արշակյանը ողջունել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին,...

25.02.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կկազմակերպվի կոնֆերանս-քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակեր...

25.02.2022
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի շրջանավարտները ստացել են հավաստագրեր
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am