National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.06.2021
Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում «Մամուլի ազատության, հանրային վստահության եւ մարդկանց իրազեկված լինելու իրավունքի մասին» զեկույցի քննարկման ժամանակ:

«Հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

ես արժեւորում եմ այսօրվա քննարկումը: Շատ կարեւոր է հասկանալ, թե մամուլը ինչ դեր կարող է խաղալ: Ես ցանկանում եմ, որ մենք այս հարցին այլ տեսանկյունից նայենք: Ազատ մամուլը եւ այն լրագրողները, որոնք ունեն գրելու, իրականությունը ներկայացնելու ազատություն, կարող են դիսկուրսներ ձեւավորել հանրության շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր է անգամ խուսափել պատերազմներից: Ելնելով իմ ադրբեջանցի գործընկերների ելույթներից, որտեղ նրանք հպարտորեն խոսում են վերջին պատերազմում ձեռք բերած, այսպես կոչված «հաղթանակի» մասին՝ ես մտածում էի՝ ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանն ունենար ազատ մամուլ եւ խաղաղության մասին դիսկուրս, եթե խաղաղության թեման արգելքի տակ չլիներ Ադրբեջանում եւ եթե ունենային ազատություն՝ խոսելու այն լուծումների մասին, որոնք առաջարկում էին մեդիատորները բանակցային գործընթացի ժամանակ, որը տեւեց ավելի քան քսան տարի: Ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանը չունենար «սեւ ցուցակ», որտեղ ներառված էին նաեւ միջազգային այն լրագրողները, որոնք այցելում էին Արցախ եւ գրում հակամարտության մարդկային կողմի մասին: Ի՞նչ կլիներ, եթե պատերազմի ժամանակ ադրբեջանցիները չթիրախավորեին հայ եւ միջազգային լրագրողներին՝ անտեսելով, որ նրանք կրում էին «PRESS» գրվածքով հագուստ: Ի վերջո, ցավոք, անգամ զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո վերջերս մենք ականատես եղանք, որ անգամ ՈՒԵՖԱ-ն էր զարմացել, երբ Ադրբեջանը հրաժարվում էր հավատարմագրել այն լրագրողներին, որոնք ունեին հայկական ազգանուններ: Այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղության դիսկուրսն արգելված էր Ադրբեջանում, եւ, ցավոք, իմ ադրբեջանցի գործընկերները մտածում էին, որ միակ ճանապարհը դա պատերազմն է, քանի որ դա էր քարոզվում: Ես արժեւորում եմ այս զեկույցը եւ կարծում եմ, որ մամուլի ազատությունը շատ կարեւոր է: Լրագրողներն իրենց աշխատանքով, որը հաճախ բարդ է եւ վտանգավոր, կարող են օգնել խուսափել պատերազմներից եւ պայքարել ատելության խոսքի ու ատելության քարոզի դեմ »,-նշել է պատգամավորը: