National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.06.2021
Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

Շնորհակալություն պարոն նախագահող, ես եւս կցանկանայի շնորհավորել բարոնուհի Մասեինին գերազանց աշխատանքի համար, որտեղ նա մանրամասն ուսումնասիրել է համաճարակը եւ դրա մարտահրավերները երեխաների` մեր կողմից սիրված խմբի տեսանկյունից: Բայց պատմությունը, որը ես ուզում եմ պատմել ձեզ, շատ պարզ է: Մարտի 23-ին, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի քարտուղարը համաճարակի պատճառով հրադադարի կոչ արեց: Ադրբեջանը լավ չհասկացավ հրադադար տերմինը եւ օգտագործեց համաճարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Բայց պատմությունը սրանով չի ավարտվում: Սա միայն ցույց տալու համար է, թե ինչպես են նրանք մտածում: Բայց եկեք կրկին անդրադառնանք մեր թեմային: Կային երեխաներ, որոնք չկարողացան իրականացնել իրենց կրթական իրավունքը: Նրանք, ինչպես եւ բոլոր երեխաներն ամբողջ աշխարհում, գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:  Մեր դեպքում նրանք ավելի դաժան դասեր էին անցնում՝ իրենց վտանգի մեջ գտնվելու, իրենց տների, դպրոցների, հիվանդանոցների կործանման մասին: Սովորում էին նաեւ, որ իրենց ծնողները պետք է իրենց վերցնեն եւ մեկնեն այլ վայր, հակառակ դեպքում ուղղակի կզոհվեին: Նրանք տեսնում էին իրավիճակ, երբ գոյություն ուներ երկդիմի պատերազմ, առաջինը՝ ընդդեմ համաճարակի, որի դեմ աշխարհում բոլորն էին պայքարում եւ երկրորդը՝ ընդդեմ ագրեսիայի: Առանձնացնենք թվեր, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք: Մոտ 40.000 երեխաներ ստիպված էին լքել իրենց տունը՝ ագրեսիայից պաշտպանվելու համար: Նրանցից շատերը ստիպված էին լքել այնքան արագ, որ անգամ չէին կարող իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Այս թեմայի քննարկումը շատ կարեւոր է, քանի որ ես չեմ ուզում, որ ոչ մի երեխա ամբողջ աշխարհում գտնվի այսպիսի իրավիճակում: Ես ուզում եմ, որ նրանք ստանան իրենց կրթությունն իրենց դպրոցներում, խաղաղ պայմաններում: Այս հարցը շատ խնդրահարույց է: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունն օգտակար եղավ այս երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, որովհետեւ կարծում եմ, որ միայն «կարեկցանքը» այսպիսի ողբերգական պահերին, իսկապես, կարող է շատ բան ասել երեխաներին իրենց ապագայի վերաբերյալ եւ ազդել ամբողջ մարդկության վրա: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Ձեր զեկույցի համար, եւ հուսով եմ, որ մենք անկեղծ ենք մեր այս քննարկման ընթացքում: