National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.06.2021
Պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
1 / 1

Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինչպես գործընկերները նախորդիվ նշեցին, այո՛, Հայաստանն ընտրել է զարգացման ժողովրդավարական ճանապարհը, եւ դա փաստ է: Կարեւոր է, որ մեր քաղաքացիներն են որոշում, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը: Այժմ ես ցանկանում վերադառնալ հայ ռազմագերիների թեմային: Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսակցությունն Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղեւորվելու ճանապարհին: Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիեւին, թե արդյո՞ք դեռ շատ հայ ռազմագերիներ կան Բաքվում պահվող: Հարցին ի պատասխան՝ Ալիեւը ուրախությամբ նշում է՝ այո, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձրու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է յութուբով: Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ եւ անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին: Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են եւ արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են: Ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները: Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, եւ հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել: Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության:

Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժեւորում ենք խաղաղությունը ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձեւը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ եւ գեղեցիկ ձեւով խոսել խաղաղության մասին:

Ադրբեջանցի գործընկերներ,

եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր եւ հարկադրեք ձեր բռնապետ Ալիեւին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին եւ դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն գործե՛ք: