National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.06.2021
Սոս Ավետիսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

Տիկին նախագահող, շնորհակալություն:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր գործընկերներին՝ տիկին Բայերին եւ պարոն Պոչեին, որ նշեցին Հայաստանում ընտրությունների կարեւորության մասին: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կերպով մասնակցեց ընտրություններին եւ ընտրեց իր կառավարությանը, եւ չնայած բոլոր այն դժվարություններին, որ առաջացել էր Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի հետեւանքով՝ Հայաստանը մնում է ժողովրդավարական ճանապարհին ամուր կանգնած: Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ  մեր ռազմագերիների վերաբերյալ ապրիլին ունեցած քննարկման համար, որը թույլ տվեց ուժեղացնել միջազգային ճնշումը եւ նաեւ ինչ-որ առումով երկխոսությունն Ադրբեջանի հետ, որ նրանք վերադարձնեն մեր ռազմագերիներին: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր ջանքերի համար եւ լիահույս եմ, որ կշարունակեք նույն ոգով: Սա իմ վերջին ելույթներից մեկն է այստեղ, բայց վստահ եմ, որ ձեր արժեքներով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա միայն կավելանա: Պարոն Սայիդովը ճշմարտացիորեն նշեց միջազգային ջանքերի մասին, որի շնորհիվ կարողացանք վերադարձնել մեր որոշ ռազմագերիների, բայց պարոն Սայիդովը, չգիտես ինչու, չի նշում մեկ այլ հանգամանք, որն այս զեկույցում պետք է տեղ գտնի. մասնավորապես մայիսի 12-ին Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խուժելով մեր ինքնիշխան տարածք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ այլ միջազգային սուբյեկտներ հստակ նշել են, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, բայց նրանք դեռ մնում են այնտեղ: Սա ոչ մի կերպ չի նպաստում խաղաղությանը, սա անհասկանալի է տարածքային անձեռնմխելիության տեսանկյունից, որի մասին այդքան սիրում էիք խոսել: Մյուս խիստ կարեւոր հանգամանքը, որ ուզում եմ նշել՝ այն էր, որ Ադրբեջանը հերքում էր պատանդ պահվող անձանց, մեր ռազմագերիների առկայության մասին: Հիմա Ադրբեջանն ընդունում է, որ ունի գերեվարված անձինք: Օրինակ, վերջերս մի շատ պրովոկատիվ գործողություն տեղի ունեցավ, երբ Ալիեւն ու Էրդողանն այցելում էին Արցախի օկուպացված Շուշի քաղաքը, նրանք մեր ռազմագերիների մասին այնպես էին խոսում ասես նրանք խաղատան ֆիշկաներ են: Գործընկերս այդ խոսակցության մասին ավելի մանրամասն կներկայացնի: Ես ուզում եմ, որ մարդ մնանք ի վերջո: Ցանկանում եմ, որ մարդասիրական այս բոլոր խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների մոտ խաղաղության եւ բարգավաճման վերաբերյալ որեւէ հույս լինի: Հույս ունեմ մի օր դա տեղի կունենա: