National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.12.2015
Ազգային ժողովն սկսել է նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 4

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակը:

Այնուհետեւ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Երեւանի Արգենտինյան Հանրապետության համար 76 հիմնական դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը եւ ԱԺ որոշումը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյայում քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է Հայաստանում մայիսի 16-ը սահմանել Ուսանողների եւ երիտասարդների օր:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել Արտակ Դավթյանը:

Ապա առաջին ընթերցմամբ քննարկվել է Գալուստ Սահակյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի, Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Մխիթարյանի, Կարինե Պողոսյանի, Հեղինե Բիշարյանի, Արտակ Դավթյանի, Նաիրա Զոհրաբյանի, Շուշան Պետրոսյանի, Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Ռուզաննա Մուրադյանը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի, կրթության մասնակիցների (սովորողի) եւ կրթության գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրերի իրագործումն ու արդյունավետության գնահատումը:

Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ օրենքի նախագծի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մոտեցումները, որը սահմանում է կրթության որակի հինգ ուղղություն՝ սովորողի անհատական կարիքները հաշվի առնելը, միջավայրը, ուսուցման բովանդակությունը, գործընթացը եւ արդյունքը: Պատգամավորը մասնավորապես անդրադարձել է կրթության որակին՝ նշելով, որ կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրագործմանը միտված կրթության կազակերպման չափելի արդյունքը գնահատվում է՝ հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը եւ ուսումնառության գնահատված արդյունքները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կառավարությունը սատարում է օրենսդրական նախաձեռնությունը: Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք կքննարկվեն մինչ երկրորդ ընթերցում:

Հարցի վերաբերյալ իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել են համակարգի խնդիրներին ու բարեփոխումներին, կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերին, մանկավարժի սոցիալական վիճակն առավել կայուն դարձնելու անհրաժեշտությանը, կրթական հաստատություններում մրցակցային պայմանների ստեղծմանը, ուսանողական վարկերի տրամադրմանը եւ այլ հարցերի:

Առաջին ընթերցումով խորհրդարանը քննարկել է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նշենք, որ նախագծի նպատակն է իրավաբանական անձանց կողմից իրականացվող կրթական գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների եւ պահանջների, այդ թվում` ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում սահմանել համապատասխան պատժամիջոցներ` ընդհուպ մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցում: Փոփոխության նպատակն է ուսումնական հաստատություններում բարելավել կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման որակը:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նա կարեւորել է ոլորտում կատարվող փոփոխությունները:

Հարակից զեկուցմամբ կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ մասնավորապես կրթության որակի հսկողության եւ առավել պատասխանատու բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգ ունենալու տեսակետից:

Այնուհետեւ խորհրդարանը սկսել է քննարկել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 83.2-րդ հոդվածի համաձայն՝ ՀՌԱՀ անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովի կազմակերպած մրցույթի արդյունքներով ներկայացվել են Կորյուն Առաքելյանի, Հայկ Քոթանյանի եւ Արմեն Մկրտչյանի թեկնածությունները:

Ելույթներով հանդես են եկել ՀՌԱՀ անդամների թեկնածուները: Նրանք նշել են, որ հանձնաժողովում 6 տարի աշխատել են օրենքի տառին համապատասխան եւ երկրորդ ժամկետով ընտրվելու դեպքում պարտավորվել են շարունակել հետեւել օրենքին եւ ավելի նպատակասլաց դարձնել ՀՌԱՀ աշխատանքնքերը: Թեկնածուները կարեւորել են ՀՌԱՀ-ի եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի միջեւ բաց եւ թափանցիկ աշխատանքը:

Թեկնածուները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Թեկնածությունների վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Արտաշես Գեղամյանը եւ Ռուբիկ Հակոբյանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ խմբակցությունը ծանոթ է թեկնածուների գործունեությանը եւ կարծում է, որ նրանք լավ են տիրապետում են իրենց աշխատանքին: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու թեկնածություններին:

Թեկնածուների քվեարկության կարգի, տեղի եւ ժամի մասին տեղեկացրել է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձանժողովի քարտուղար Թեւան Պողոսյանը: Նա նշել է, որ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը կշարունակի քառօրյա նիստերի աշխատանքը դեկտեմբերի 8-ին:



07.12.2015
Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Արգենտինյան Հանրապետության անվան համար 76 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Սահմանադրութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am