National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.12.2015
Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
1 / 5

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Արգենտինյան Հանրապետության անվան համար 76 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի բարեհաջող անցկացման կապակցությամբ:

Հանդիպումից առաջ աշակերտները շրջել են խորհրդարանում, ծանոթացել նիստերի դահլիճին կից սրահում ներկայացված ցուցահանդեսին եւ ներկա եղել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

ԱԺ փոխնախագահը խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության մասին եւ կարեւորել անհատի պարկեշտությունն ու բարոյականությունը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը եւ աշակերտները քննարկել են հայտնի քաղաքական ու պետական գործիչների մտքերն ու գործունեությունը:

Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց մի մասը վերաբերել է արտագաղթին եւ սահմանային լարվածությանը:

Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:


07.12.2015
Ազգային ժողովն սկսել է նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակը: Այնուհետեւ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am