National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.12.2008
Պատգամավորներին առաջարկում են վերանայել հակասահմանադրական դրույթները

Խորհրդարանը դեկտեմբերի 3-ին շարունակեց քառօրյա նիստի աշխատանքը` քվեարկություններ անցկացնելով:  Ընդունվեցին նախորդ օրը քննարկված համաձայնագրերը եւ օրենսդրական նախաձեռնությունները` այդ թվում եւ «Հանրաքվեի մասին»  օրենքում փոփոխության առաջարկը:

Քառօրյայի երրորդ նիստում Ազգային ժողովը  քննարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների միջեւ համագործակցությունը կարգավորող եւս հինգ միջազգային պայմանագիր:  Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն առաջարկեց վավերացնել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին», «Հավաքական անվտանգության մասին  պայմանագրի կազմակերպության  հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին» համաձայնագրերը, «1992 թ. մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը ներկայացրեց «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի  կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին» համաձայնագիրը, իսկ արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը` «2002 թ. հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Համաձայնագրերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դրական եզրակացություն ներկայացնելով`  նշեց դրանց անհրաժեշտությունը ՀԱՊԿ շրջանակներում  փոխգործակցույթունը համակարգված եւ արդյունավետ դարձնելու համար: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, որ օրերս Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական խորհրդի նիստին, արտահերթ ելույթում անդրադարձավ այս ոլորտին առնչվող պայմանագրերին միանալու հրատապությանը: Նշված համաձայնագրերի վավերացումը, Հրայր Կարապետյանի համոզմամբ, բխում է Հայաստանի անվտանգության շահերից ու ռազմավարությունից:

ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Վարդան Բոստանջյանը եւ Մխիթար Մնացականյանը  շրջանառության մեջ են դրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» փաթեթը: Նախաձեռնության հիմք է հանդիսացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը` աշխատանքային խումբ ստեղծելու եւ Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտերի` հակասահմանադրական ճանաչված դրույթները վերանայելու վերաբերյալ: Հիմնական զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ արդեն կա Սահմանադրական դատարանի 34 որոշում, որոնցով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր  են ճանաչվել օրենսդրական տարբեր դրույթներ: Նախագծերի հեղինակային խումբը վերոնշյալ օրենսգրքերում եւ օրենքներում առկա ձեւակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու տարբերակ է առաջարկում` ելնելով  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման վարույթի նորոգման մասին» հանձնարարականներից: Մասնավորապես հեղինակները միասնական մոտեցում են ամրագրել նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործերով քաղաքացիական եւ քրեական դատավարությունների համար` վերականգնելով նշված դեպքում դատական ակտերը բողոքարկելու իրավունքը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված` եռաստիճան դատական համակարգի գործառնությունը: Նախագծերով առաջարկվում է նաեւ վերացնել  հավատարմագրված փաստաբանի ինստիտուտը`  մարդկանց դատական ակտերն  անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն ընձեռելով եւ լրացուցիչ ծախսերից ազատելով: Հեղինակներն առաջարկում են վերացնել նաեւ նույն դատական ակտը նույն անձնի կողմից  միայն մեկ անգամ բողոքարկելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթում անդրադարձ կա նաեւ Վճռաբեկ դատարանի երեք պալատների կազմին  եւ վերանայված է  դատավորների թվաքանակը: Եթե գործող օրենսդրությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատները վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունում կամ քննում կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի կազմով, ապա առաջարկվող փոփոխություններով գործը կարող են վարույթ ընդունել կամ քննել առավել փոքր կազմով` դատարանի հինգ դատավորներով: Ռաֆիկ Պետրոսյանի  համոզմամբ` նշված փոփոխություններն առավել ամբողջական կդարձնեն իրավունքների դատական պաշտպանությունը` միաժամանակ ընդլայնելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այս տեսանկյունից էլ գնահատելով` Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը փաթեթը դրական է գնահատել: Հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը  նշեց, որ եռաստիճան դատական համակարգի վերականգնումը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր քայլ է: Հանձնաժողովում ողջունում են նաեւ հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի վերացումը, որի գոյությունը մի շարք  խոչընդոտներ է ստեղծում: Գլխադասային հանձնաժողովին զուգահեռ, օրենսդրական փաթեթը քննարկվել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, որի արդյունքների մասին պատգամավորներին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Սահմանադրական դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտությունը չվիճարկելով` Դավիթ Հարությունյանն իր մտահոգությունները փոխանցեց առաջարկվող լուծումների վերաբերյալ: Նա դատական համակարգի պատշաճ գործունեությունն իրականացնելու հարցում` այս լուծումների դեպքում, վտանգներ է նկատում: ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը դատական կազմի վերաբերյալ նկատեց, որ  նվազագույն քվորում կարող է ամրագրվել, սակայն չպետք է  այն հանգեցնի նիստին մասնակցելու` դատավորների  պարտավորությունը վերացնելուն:  Պրն. Հարությունյանը   Վճռաբեկ դատարանն անհարկի ծանրաբեռնելու մտավախություն եւս ունի եւ ընդգծեց, որ Եվրոպան այսօր հակառակ ուղղությամբ է քայլեր ձեռնարկում: Ընդունելով, որ հավատարմագրված փաստաբանի ինստիտուտը պետք է վերացվի, Դավիթ Հարությունյանը համարում է, որ պետք է պահպանվի փաստաբանի միջոցով բողոք ներկայացնելու ինստիտուտը: 

Հարցի քննարկումը կեզրափակվի դեկտեմբերի 4-ի նիստում:

Դեկտեմբերի 3-ի  վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի համաձայն, կայացավ ԱԺ պատգամավորներ-ՀՀ կառավարություն հարց ու պատասխանը:



03.12.2008
Ցավակցական հեռագիր Ասծատրյանների ընտանիքին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել պետական, հասարակական, տնտեսական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի հարազատներին ու մերձավորներին` նրա մահվան կապակցությամբ: «Եղիշե Ասծատրյանի  անվան հետ է կապվում Հայաստանի ժողովրդական տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը, նա լուրջ ...

03.12.2008
Իտալիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի  Հանրապետության  դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին:ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորելով բարեկամ Իտալիայի հետ  միջխորհրդարանական հարաբերությունները,  նշեց, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am