National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
24.02.2022
Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը
1 / 24

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը եւ Մարինա Կալյուրանդը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ընդգծել է, որ արժեքային, գաղափարական, մշակութային նմանությունները մեծապես նպաստում են կողմերի միջեւ հարաբերությունների զարգացման արագ դինամիկային: Անդրադարձ է եղել խորհրդարանական դիվանագիտության դերին:

Արման Եղոյանի խոսքով՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ ուշադրություն է հատկացվում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին, որոնք անկյունաքարային տեղ են զբաղեցնում արեւմտյան քաղաքակրթական արժեհամակարգում: Նա հավելել է, որ բարեփոխումների գործընթացին նպաստում է 2021թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի օրենսդրական դաշտի արդիականացման համար:

Խոսելով վերջին երկու տարիներին մարդկությանը սպառնացող մարտահրավերների մասին՝ հայկական կողմի համանախագահն ընդգծել է հատկապես COVID-19 համավարակի հաղթահարման հարցում Եվրոպական միության աջակցության կարեւորությունը մեր երկրին: Արման Եղոյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համավարակի ընթացքում խախտվեց ուժի չկիրառման սկզբունքը. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կողմից ենթարկվեց հարձակման:

«Կործանարար պատերազմը հազարավոր զոհերի պատճառ դարձավ, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, շատ գերեվարվածներ պատերազմից 15 ամիս անց դեռ տուն չեն վերադարձել: Տարիներ շարունակ հայկական կողմը խոսել է միջազգային դերակատարների կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու մասին, ինչը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ձեւավորման վրա ազդող գործոն է: Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկումները, ընդունված բանաձեւերը վերահաստատում են, որ Եվրոպան Հայաստանի հետ կիսում է նույն համոզմունքները»,- ասել է պատգամավորը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:

Բացման խոսքում Մարինա Կալյուրանդը նշել է, որ Հայաստանը եւ ԵՄ-ն աշխատում են մի շարք ռազմավարական ոլորտներում բարեփոխումների շուրջ՝ նշելով. «Մեր ընդհանուր նպատակն է ունենալ անվտանգ, ժողովրդավար եւ բարգավաճ Հայաստան»: Նա նշել է, որ ԵՄ-ն սատարում է Հայաստանին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման եւ ժողովրդավարության զարգացման գործընթացում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ համանախագահը նշել է, որ այն դեռեւս լուծված չէ, ինչը միակողմանիորեն պնդում է Ադրբեջանը: Ըստ նրա՝ պատերազմը խնդրի լուծում չէ. համապարփակ համաձայնություն պետք է լինի, բանակցություններ պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ: Հյուրի համոզմամբ՝ խնդրի երկարաժամկետ լուծումն ու նպատակը պետք է լինի խաղաղությունը:

Պատվիրակը կարեւորել է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, անդրադարձել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Մարինա Կալյուրանդը խոսել է նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին: Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները եւ այլ անձինք պետք է ազատ արձակվեն, ու քանի դեռ խնդիրը չի լուծվել, ինքը շարունակելու է բարձրաձայնել այդ հարցը:

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկում. ԵՄ աջակցությունը Հայաստանին» թեմայի շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Օրակարգային հարցի շրջանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսլականին, մեր երկրում իրականացվող բարեփոխումների շրջանակին է անդրադարձել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Այնուհետեւ քննարկվել են մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներին եւ բարեփոխումներին վերաբերող հարցեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Տաթեւիկ Գասպարյանը, «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արամ Վարդեւանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խոսել են ինչպես իրականացված բարեփոխումների, այնպես էլ մի շարք ոլորտներում առկա բացթողումների մասին:

Քննարկվել են ծանր վիրավորանքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է, իհարկե, դեռեւս կան բացթողումներ, որոնք պետք է շտկվեն: Նա հատկապես անդրադարձել է արդարադատության եւ դատական համակարգերում բարելավումների անհրաժեշտությանը, սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:

Օրակարգային թեմաներից է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ տարածաշրջանային անվտանգային զարգացումներին վերաբերող հարցը: Պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հիմնահարցերին: Կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձը, ինչը եռակողմ հայտարարության դրույթների խախտում է: Ընդգծվել է միջազգային հանրության հասցեական գնահատականն Ադրբեջանի գործողություններին, խոսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական արժեքների պահպանության առաջնահերթության մասին: Այս համատեքստում ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը:

Կոմիտեի հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարի:

Նիստի ավարտին ընդունվել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի ու Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը:


24.02.2022
Ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները հանդիպել են ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամներին
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ: Կոմիտեի նախագահ Մարի...

24.02.2022
Ամփոփվել են Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները
Փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանն ու Մարինա Կալյուրանդը մամուլի ասուլիսում ամփոփել են Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի աշխատանքները: Արման Եղոյանը տեղեկացրել է, որ քննարկվել են Հայաստանում բար...

24.02.2022
Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման համար սահմանել տուգանքների առավել պարզ ու արդյունավետ մեխանիզմ
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության նպատակն է կանոնակարգել եւ հստ...

24.02.2022
Կառուցապատողներին հնարավորություն կտրվի բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ին հրավիրած նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ...

24.02.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
ՀՀ  ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում  երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածը...

24.02.2022
Փոփոխություններ եւ լրացումներ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում
Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ քննարկվել է ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխութ...

24.02.2022
Առաջարկվում է կանխել եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը
Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծի ընդունում...

24.02.2022
Բարեփոխվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւոր...

24.02.2022
Քննարկվել է «Գնումների մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ փետրվարի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Աղվան Վարդանյանի հեղինակած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 23-...

24.02.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում
Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով:   «Հարգելի' համանախագահներ, Հարգելի' տիկին դեսպան, Հարգելի' գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք,   Ողջունում եմ ձեզ Երեւանում...

24.02.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am