Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ քննարկվել է ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ կառավարության 2020թ. ապրիլի 22-ի որոշմամբ, ըստ որի մի շարք որոշումներ ուժը կորցրած են ճանաչվել:
Մասնավորապես, տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգերի փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակարգերը:
Օրենքի նախագծի իրավական շտկումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:
Արա Նազարյանը նշել է, որ առաջարկների հիման վրա օրինագիծը կվերախմբագրվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Oրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը կառաջարկի Ազգային ժողովին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: